Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (18-23.09.2026թ.)   ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։   Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 18-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, … Read more

Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին. ձայնագրություն

18 սեպտեմբերի, 2026 թ. 2026 թվականի սեպտեմբերի 16-ին Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է ձայնագրել՝ ուղղված Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում: Ռուբեն Վարդանյանը, որը Հայաստանի ևս տասնութ քաղաքացիների հետ գտնվում է Ումբակի քրեակատարողական համալիրում, իր ուղերձում թվարկում է մի շարք խախտումներ, … Read more

Փաշինյանի թիմը ցանկանում է ազգայնացնել ռուս գործարարի ընկերությունը, ինչը հավասարազոր է ռեյդերային զավթման․ ՌԴ ԱԽ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ցանկանում է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը պատկանում է ռուս գործարարի։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովի ​​մեկնաբանության մեջ, որը տարածել է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն շատ հստակ և միանշանակ խոսել է հայկական իշխանությունների վերաբերմունքի մասին ռուսական բիզնեսի … Read more

Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Կ.Ուլնեցու 1-3 Նրբ., Կ.Ուլնեցու 1-3 փակուղու ջրամատակարարումը:   «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին ժամը 11:40- 18:00-ն կդադարեցվի Բավրա գյուղի ջրամատակարարումը:   «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում … Read more

Եվրահանձնաժողովն Ուկրաինային է փոխանցել 3.3 միլիարդ եվրո

Սեպտեմբերի 18-ին Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 3.3 միլիարդ եվրո (Եվրոպական միության 90 միլիարդ եվրո վարկի շրջանակներում) զենք գնելու համար։ Այս մասին հայտնել է Եվրոպական զեկույցների բյուրոն՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովին։ «Այսօր մենք Ուկրաինայի համար վարկի շրջանակներում փոխանցում ենք 3.3 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների գնման համար։ Եվրոպան կշարունակի ապահովել իր ժողովրդին և տարածքը պաշտպանելու համար … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա

Ի գիտություն մեր զավակների հայտնում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին՝ Էջմիածին քաղաքի նստավայրում։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն … Read more

Ձեռքներդ հեռու իմ օդանավից․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմի եռագլուխ կուսակցությանը հարող լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, թե ում է պատկանում օդանավը, որով այսօր մեկնել եմ Գերմանիա, պատասխանում եմ. Իմ անձանական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել։ Այս տեղեկատվությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում եմ քաղաքական հաշվեհարդար, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ժողովրդավարության պանիխիդա: Ձեռքներդ … Read more