Բժշկական երշիկի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման և զարկերակային բարձր ճնշման, հայտնել է «Մոսկվա 24»-ը՝ վկայակոչելով սննդաբան Եվգենի Արզամաստսեւին։
Սննդաբանի խոսքով՝ Բժշկական երշիկը համեմատաբար բարձր կալորիականությամբ մթերք է, որը կարող է հանգեցնել քաշի արագ ավելացման, հատկապես՝ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ։ «Այդ դեպքում երշիկի այս տեսակը 100%-ով կհանգեցնի քաշի ավելացման», – նշել է բժիշկը։
Արզամաստսեւն ընդգծել է, որ էժանագին երշիկը կարող է պարունակել ներկանյութերի և աղի չափից ավելի քանակություն։ «Աղը և ներկանյութերը պարունակում են մեծ քանակությամբ նատրիում։ Չափից ավելի օգտագործման դեպքում նատրիումը կարող է նաև քաշի ավելացում առաջացնել՝ օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառով։ Այս ամենը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը», – զգուշացրել է մասնագետը։
Նա նաև խստորեն խորհուրդ է տվել ենթաստամոքսային գեղձի խնդիրներ ունեցող մարդկանց երշիկ այս տեսակը չօգտագործել։ Երշիկի մեջ առկա ճարպերը կարող են հրահրել հիվանդության սրացում։