Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (18-23.09.2026թ.)

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 18-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, 19-ին ժամանակ առ ժամանակ, 20-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ին Շիրակի, Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ 

Քամին`արևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, սեպտեմբերի 21-23- ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        34.6°C (2022թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա               4.0°C (1987թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       20.1°C

Leave a comment