Ամեն անգամ, երբ Իրանը կրակ կբացի Հորմուզում որևէ նավի վրա, ԱՄՆ-ն կռմբակոծի և կոչնչացնի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․ «Այս պահից սկսած, ամեն անգամ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը կրակ կբացի Հորմուզի նեղուցում որևէ նավի վրա, լինի դա արկով, հրթիռով, անօդաչու թռչող սարքով, թե որևէ այլ սարքով կամ զենքով, Միացյալ Նահանգները կռմբակոծի և կոչնչացնի ՄԵԿ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, այդ թվում՝ Թեհրանի մայրաքաղաքի մոտակայքում կամ ներսում եղածները։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ … Read more

Հրթիռների արտադրությունը շարունակվել է նույնիսկ պատերազմի ժամանակ․ Իրանի զինված ուժերի խոսնակ

Բալիստիկ հրթիռների արտադրությունը շարունակվել է նույնիսկ պատերազմի ժամանակ, հայտարարել է Իրանի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին։ Ըստ նրա՝ բալիստիկ հրթիռների արտադրությունն անխափան շարունակվել է հակամարտության ողջ ընթացքում, այդ թվում՝ հրադադարի խախտումից հետո։ «Հակառակորդները, չնայած բոլոր հետախուզական միջոցներն օգտագործելուն, շփոթված են և չգիտեն, թե որտեղ ենք մենք արտադրում մեր հրթիռները», – նշել է Շեքարչին։

Այսպիսի հայտարարությունը Չինաստանի նման երկրի կողմից նշանակալի է․ Ռուբիոն խոսել է Մերձավոր Արևելքում իրավիճակից

Չինաստանը հստակեցրել է, որ չի աջակցում որևէ շորթման կամ սահմանափակումների միջազգային նավագնացության վրա աշխարհի ջրային ուղիներով, այսպիսի հայտարարությունը Չինաստանի նման երկրի կողմից նշանակալի է, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ – Հուսիթները անցյալում սպառնացել են համաշխարհային նավագնացությանը։ Սա նոր սպառնալիք չէ։ Այս ամենի հետևում կանգնած է Իրանը։ Իրանը հիմնական խնդրահարույցն է։ – Նրանք որոշեցին Թեհրանից ուղիղ չվերթներ … Read more

Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 22-ին ժամը 16:00-22:00-ն կդադարեցվի ք.Կապան Մ.Հարությունյանի, Երկաթուղայինների, Երկաթուղայինների 1-5 նրբանցքների ջրամատակարարումը։ Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 22-ին ժամը 16:30-21:00-ն կդադարեցվի ք.Աբովյան Հանրապետության Պող., Սևանի, Սևանի փող. Ջրաբերի Ավազահանքի Ճ, Սևանի, “Սիրիուս” Գործարանի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և … Read more

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի ավիաբազաների վրա հրթիռային և ԱԹՍ-ների արձակման կադրերը (տեսանյութ)

Իրանը հրապարակել է Հորդանանում ԱՄՆ-ի «Ֆեյսալ թագավոր» և «Արքայազն Հասան» ավիաբազաների վրա համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի արձակման կադրերը։ Հարվածները հասցվել են «Նասր-2» գործողության 25-րդ ալիքի շրջանակներում։  

Ապաշնորհ քաղաքականության հետևանք է այն, ինչ տեղի է ունենում մեր տնտեսության հետ

Mediahub.am մուլտիմեդիա կայքը հիմնադրվել է 2021 թվականին: Այն նպատակ ունի իր ընթերցողներին ներկայացնել լիարժեք, թարմ և օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Mediahub.am-ում կտեսնեք մեդալի բոլոր կողմերը, կլսեք քաղաքացու ձայնը, կծանոթանաք Հայաստանի լավագույն փորձագետների վերլուծություններին՝ թեմատիկ ռեպորտաժների, հարցազրույցների և բազմաժանր հաղորդումների շրջանակում։ Մեզ հետ դուք 24/7 ռեժիմով ուղիղ եթերներով կարող եք … Read more

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատար և «Dodge», 5 հոգի տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն․ Shamshyan

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի ոլորանների սկզբնամասում բախվել են Արսեն Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի բեռնատարը և Արսեն Կ.-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի … Read more

ԿԸՀ-ն տվել է համաձայնություն, որ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել է համաձայնություն, որ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվի։ Ավեի վաղ Կարապետյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։

Ի՞նչ շահ ունի Գերմանիան հայ-ադրբեջանական համաձայնագրից

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը, ըստ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, կարող է կարևոր խթան դառնալ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և զարգացման համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Մերցը շնորհավորել է երկու երկրներին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանի կայունությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հարավային … Read more

Վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր են և չեն կարող ազդել տնտեսական աճի վրա․ Պուտին

Ռուսաստանի վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր են և չեն կարող ազդել տնտեսական աճի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը նշել է, որ ներքին տնտեսության հիմնական ոլորտների վիճակը կայուն է մնում՝ չնայած վառելիքի և էներգետիկայի ոլորտը և որոշ այլ ոլորտներ անկայունացնելու արտաքին փորձերին։ «Ես կրկին կցանկանայի ընդգծել, որ վառելիքի շուկայում առկա դժվարությունները, անշուշտ, ժամանակավոր են և … Read more