Ռուսաստանի վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր են և չեն կարող ազդել տնտեսական աճի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը նշել է, որ ներքին տնտեսության հիմնական ոլորտների վիճակը կայուն է մնում՝ չնայած վառելիքի և էներգետիկայի ոլորտը և որոշ այլ ոլորտներ անկայունացնելու արտաքին փորձերին։
«Ես կրկին կցանկանայի ընդգծել, որ վառելիքի շուկայում առկա դժվարությունները, անշուշտ, ժամանակավոր են և չեն կարող ազդել տնտեսական աճի վրա», – ասել է Ռուսաստանի առաջնորդը՝ բացելով տնտեսական հարցերով խորհրդակցությունը։