https://arm.sputniknews.ru/20260920/armen-sargsjani-qaghaqaciutjan-veraberjal-qreakan-varujti-nakhaqnnutjuny-sharunakvum-e-107002571.html
Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է
Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է
Sputnik Արմենիա
ՔԿ-ն չի հայտնել՝ քննությամբ հաստատվե՞լ է Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը։ 20.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-20T09:55+0400
2026-09-20T09:55+0400
2026-09-20T09:55+0400
արմեն սարգսյան
նիկոլ փաշինյան
մեծ բրիտանիա
քաղաքացիություն
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34144587_0:105:1600:1006_1920x0_80_0_0_661e6cef23199e3a71040d0f92655955.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու հնարավոր փաստի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։Sputnik Արմենիան ՔԿ-ից հետաքրքրվել էր՝ ինչ փուլում է գտնվում վարույթը, քննությամբ հաստատվե՞լ է արդյոք Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը, ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվում, որևէ անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելու որոշում կայացվե՞լ է, ինչպես նաև նախատեսվո՞ւմ է առաջիկայում ընթացակարգային որոշում ընդունել։Քննչական կոմիտեից հայտնել են, որ հարցմամբ նշված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։Այսպիսով, ՔԿ-ն չի հայտնել՝ քննությամբ հաստատվե՞լ է Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվե՞լ է, և կոնկրետ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվում։ Կառույցը նաև չի մանրամասնել, թե երբ կարող է վարույթով վերջնական կամ այլ ընթացակարգային որոշում կայացվել։Հիշեցնենք, որ 2018 թ. ապրիլի 26-ին Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում արեց հետևյալ գրառումը․ «Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։ Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը 2022–ի հունվարի 23-ին հրաժարական է տվել պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։Հաջորդ օրը Hetq.am–ում հայտնվեց մի տեղեկություն, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։ Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանը այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։
մեծ բրիտանիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34144587_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8de2af8b3b6ce7f20435a3b371e84c1a.jpg.webp
արմեն սարգսյան, նիկոլ փաշինյան, մեծ բրիտանիա, քաղաքացիություն, նախագահ
արմեն սարգսյան, նիկոլ փաշինյան, մեծ բրիտանիա, քաղաքացիություն, նախագահ
ՔԿ-ն չի հայտնել՝ քննությամբ հաստատվե՞լ է Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ հարցմամբ նշված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
«Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից նշված մյուս հարցադրումների մասով տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,– ասված է ՀՀ քննչական կոմիտեի պատասխանում։
Այսպիսով, ՔԿ-ն չի հայտնել՝ քննությամբ հաստատվե՞լ է Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվե՞լ է, և կոնկրետ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվում։ Կառույցը նաև չի մանրամասնել, թե երբ կարող է վարույթով վերջնական կամ այլ ընթացակարգային որոշում կայացվել։