Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատար և «Dodge», 5 հոգի տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն․ Shamshyan

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի ոլորանների սկզբնամասում բախվել են Արսեն Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի բեռնատարը և Արսեն Կ.-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Պետրոսյանը և Ցոլակ Գևորգյանը։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Leave a comment