Փողերի լվացման, հարկեր չվճարելու վերաբերյալ վարույթի շրջանակում են իրավապահները մտել «Իզմիրլյան» ԲԿ
«Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություններ են կատարվում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը վերաբերող քրեական վարույթի շրջանակում։ Այդ մասին MediaHub-ին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Այլ մանրամասներ նա չհայտնեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան խուզարկություններ են սկսվել պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում։