ԻԻՀ-ից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, առաջնորդվելով պետության և հանրային շահի պաշտպանության իր առաքելությամբ, հետևողական պայքար է իրականացնում ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման, շրջանառության և մաքսանենգության դեպքերի բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ: Օրերս Ագարակ սահմանային անցակետում ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության, մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ Սյունիքի … Read more

Պարզվել է Ջրաշենի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 13-ամյա տղայի և նրան ծ եծի ենթարկածների ինքնությունը․ Shamshyan

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշենի միջնակարգ դպրոցում աշակերտին դաժան ծեծի ենթարկելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ «Սպիտակ» բժշկական կենտրոն, ապա ռեանիմոբիլով Երևանի «Ուիգմոր» … Read more

«Քեռի Ջեֆֆրի»․ խոշորագույն ներդրումային բանկերից մեկի գլխավոր խորհրդականը հեռանում է Էպշտեյնի հետ կապերի պատճառով

Աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ «Goldman Sachs»-ի գլխավոր խորհրդական, իրավաբան Քեթլին Ռումմլերը որոշել է լքել իր պաշտոնը՝ անչափահասների սեռական շահագործման մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆֆրի Էպշտեյնի հետ իր կապերը բացահայտող նյութերի հրապարակումից հետո։ «Financial Times»-ին տված մեկնաբանության մեջ Ռումմլերը հայտարարել է, որ հունիսի 30-ին կհեռանա բանկից։ «Ես եզրակացրել եմ, որ լրատվամիջոցների ուշադրությունը իմ նախկին աշխատանքի շուրջ՝ … Read more

Ղրղզստանի նախագահը բացատրել է հետախուզության ղեկավար Տաշիեւի հեռանալու պատճառը

Ղրղզստանի պետական ​​ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է ազգային խաղաղության համար, ուրբաթ օրը ղրղզական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Սադիր Ժապարովը։ «Մեր բարեկամությունը մնում է անսասան։ Տաշիևի պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է ազգային խաղաղության և հասարակական համաձայնության համար։ Նրան ազատելուց առաջ ես զանգահարել եմ ընկերոջս և բացատրել իրավիճակը։ … Read more

Իսրայելի նախագահը դեռ որոշում չի կայացրել Նեթանյահուին ներում շնորհելու վերաբերյալ

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ վերանայում է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ներում շնորհելու առաջարկը, սակայն դեռևս որոշում չի կայացրել այս հարցի վերաբերյալ։ «Իսրայելի նախագահը կքննարկի խնդրանքը՝ համաձայն օրենքի և պետության բարօրության, իր խղճի համաձայն և առանց որևէ արտաքին կամ ներքին ճնշման կամ ազդեցության։ Թրամփի հայտարարություններից ստեղծված տպավորության հակառակ՝ Հերցոգը դեռևս … Read more

Սահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ

2026 թվականի փետրվարի 13–14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։ Հայտնել է «Արմենպրես»-ը։   Հայկական խորհուրդը տեղեկացնում է, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի … Read more