Սահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ

2026 թվականի փետրվարի 13–14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։

Հայտնել է «Արմենպրես»-ը։

 

Հայկական խորհուրդը տեղեկացնում է, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։

 

Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։

Հայկական կողմի մասնակիցներ

1. Արեգ Քոչինյան – ազգային համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ

2. Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

3. Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն

4. Նարեկ Մինասյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ

5. Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնիփորձագետ

6. Ստեփան Գրիգորյան – «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ

7. Էդգար Վարդանյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնիասոցացված փորձագետ

8. Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

9. Լուսինե Խառատյան – գրող, մշակութային մարդաբան

10. Նելլի Մինասյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ

11. Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Հայաստանի միջազգային անվտանգության և հարաբերությունների ինստիտուտի փորձագետ

12. Ռուբեն Բաբայան – Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

13. Էլեոնորա Սարգսյան – խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական ծրագրերի համակարգող

14. Նաիրա Մարտիկյան – խմբագիր, JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն

15. Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն

16. Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար

17. Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ

18. Ալեն Ամիրխանյան – Ամերիկյան համալսարանի «Յոկեբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն

19. Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող

20. Ժիրայր Հաբեթյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

Ադրբեջանական կողմի մասնակիցներ`

1. Ֆարհադ Մամեդով – Համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն

2. Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն

3. Քամալա Մամեդովա – 1news.az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր

4. Ռամիլ Իսկանդարլի – ազգային ՀԿ ֆորումի խորհրդի նախագահ

5. Ֆուադ Աբդուլլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար մասնագետ

6. Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծական կենտրոնի գիտաշխատող

7. Զաուր Շիրիև – Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայիկենտրոնի փորձագետ (Carnegie Russia and Eurasia Center)

8. Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի փոխտնօրեն

9. Այթեն Գահրաման – Բաքվի միջազգային բազմամշակութայնությանկենտրոնի խորհրդատու

10. Ռաուֆ Ագամիրզաև – տրանսպորտի փորձագետ, թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ

11. Գյուլբենիզ Գանբարովա – «Գյուղական համայնքների կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ

12. Նազրին Ալիևա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ

13. Էլդար Համզալի – հետազոտող, անկախ փորձագետ

14. Սանան Ռզաև – CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան

15. Գյուլշան Ախունդովա – «Կին, զարգացում, ապագա» ՀԿ նախագահ

16. Էմին Ալիև – TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

17. Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի աշխատակից

18. Իլյաս Հուսեյնով – Սոցիալական հետազոտությունների կենտրոնի բաժնի պետ

19. Ֆուադ Ագամալիև – CBC հեռուստաալիքի ինժեներատեխնիկական բաժնի պետ

 

Leave a comment