Թեստ․ Ցույց տվեք Ձեր գիտելիքները՝ պատասխանելով թեստի բոլոր հարցերին

Mediahub.am մուլտիմեդիա կայքը հիմնադրվել է 2021 թվականին: Այն նպատակ ունի իր ընթերցողներին ներկայացնել լիարժեք, թարմ և օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Mediahub.am-ում կտեսնեք մեդալի բոլոր կողմերը, կլսեք քաղաքացու ձայնը, կծանոթանաք Հայաստանի լավագույն փորձագետների վերլուծություններին՝ թեմատիկ ռեպորտաժների, հարցազրույցների և բազմաժանր հաղորդումների շրջանակում։ Մեզ հետ դուք 24/7 ռեժիմով ուղիղ եթերներով կարող եք … Read more

«Հոտած գլխի» փոխարեն կրկին երկրորդական, երրորդական օղակներն են պատասխան տալիս

Հայաստանում վերջին շրջանում արձանագրված սահմռկեցուցիչ սպանությունները՝ բակային տարածքներից մինչև եկեղեցու բակ ու անգամ եկեղեցու ներս, արդեն վաղուց դադարել են պարզապես քրեական քրոնիկայի նյութ լինելուց։ Դրանք վերածվել են հասարակական մթնոլորտի ցուցիչի։ Իսկ երբ մթնոլորտն է հիվանդանում, անհնար է բուժել միայն ստորին օղակները։ Ներքին գործերի նախարարությունը, որպես խնդրի լուծում, որոշեց «կտրուկ» քայլերի դիմել՝ ազատելով երեք ոստիկանապետերի։ Առաջին … Read more

Մոսկվայի դատարանը Telegram-ին տուգանել է 7 միլիոն ռուբլով

Մոսկվայի դատարանը Telegram ընկերությանը տուգանել է 7 միլիոն ռուբլով։ Տագանսկի շրջանի մագիստրոսական դատարանը ընկերությունը մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտման մեջ։ Այն չի սահմանափակել ալկոհոլի առցանց և մանրածախ վաճառքի, նաև ոչ ավանդական հարաբերությունների մասին նյութերի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելիությունը։

Երևանում թե՛ փոսեր կան, թե՛ մայթերն են քանդված․ ի՞նչ է անում քաղաքապետարանը

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Երևանում փողոցների վիճակը, մեղմ ասած, կարգին չէ, բացի փոսերից, ասֆալտի խնդրից, մայթերը նույնպես բարեկարգ չեն։ Մասնավորապես, Երևանի կենտրոնում՝ Մհեր Մկրտչյան փողոցի մայթերից մեկը կիսաքանդ է։ «Ամեն օր անցնում եմ այդ հատվածով, ոնց որ շախմատ խաղան արհեստավորները, կես մայթը կա, կեսը չկա, ինչի՞ Երևանում չի լինում նորմալ ասֆալտ և մայթ … Read more

Քիմիական գործարանի վրա ԱԹՍ-ներով հարձակում է եղել, զոhվել է առնվազն 4 մարդ

Ռուսաստանի Սմոլենսկի մարզում քիմիական գործարանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում է եղել։ Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ։ Եվս 10 մարդ վիրավորվել է, հայտնել է մարզպետ Վասիլի Անոխինիը։

Քուչի բազառի մակարդակ՝ ո՞նց թե ասել ես՝ աչքիդ վերև սև հոնք կա

Շրջիկ խմբերի շարքերը նոսրանում են։ Պրոտոկոլի վերածած պատարագներին միայն Փաշինյանն է մշտապես ներկա, արդեն ներկա-բացակա էլ չի անում։ Տեսնելով, որ Կաթողիկոսին հեռացնելը համազգային պահանջի չի վերածվում, նա եկեղեցու հետ հաշվեհարդարը հանձնարարեց դատարաններին։ «Պրոտոկոլային պատարագների՝ այլևս մեծ աղմուկ չհանելը չի նշանակում, որ Փաշինյանը հետքայլ է արել, բայց նրա համար տհաճ անակնկալ էր Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը»,-  նշում … Read more

3.8 միլիոն ֆայլով պահոցն անհետացել է Թրամփի՝ այլմոլորակայինների մասին նյութերը հրապարակելու պահանջից հետո․ DM

ԱՄՆ կառավարության գաղտնազերծված փաստաթղթերի 3.8 միլիոն ֆայլերից բաղկացած արխիվն անհետացել է «Black Vault» սերվերից ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր հրապարակել ՉԹՕ-ների հետ կապված բոլոր նյութերը, գրել է «Daily Mail»-ը։ «Black Vault» առցանց արխիվի հիմնադիր, հետազոտող և ուֆոլոգ Ջոն Գրինեւալդ Կրտսերի խոսքով՝ գլխավոր սերվերը ջնջվել է փետրվարի 20-ին, որի … Read more

Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել․ հայտարարություն

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո տեղեկացնում ենք հետագա իրավական գործողությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին:  Ռուբենը որոշել է դատավճիռը չբողոքարկել։  Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։  Լսումների ընթացքում կատարվողը ոչ թե դատաքննություն … Read more

Ռուսաստանը ցուցաբերել է անկեղծ հաղորդակցություն Ուկրաինայի շուրջ բանակցությունների ժամանակ․ Վիտկոֆֆ

Ռուսաստանը ցուցաբերել է անկեղծ հաղորդակցություն Ուկրաինայի շուրջ նախորդ եռակողմ բանակցությունների ժամանակ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆֆը։ «Մենք գնացինք տարբեր սենյակներ։ Մենք ունեցանք ռազմական բանակցություններ և քննարկեցինք տնտեսական բարգավաճումը։ Ինչ վերաբերում է ռուսներին, մենք տեսանք որոշակի չափավորություն և, կարծում եմ, անկեղծ հաղորդակցություն», – ասել է Վիտկոֆֆը, որի խոքերն է մեջբերել ուկրաինական TSN հեռուստաալիքի կայքը։ … Read more