ՔՈԳՎ հերթական բացահայտման արդյունքում հայտնաբերվել է հերոինով 14 փաթեթ

Փետրվարի 17-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում։ Նույն օրը մայրաքաղաքի Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալեցին Երևանի բնակիչ 35-ամյա տղամարդուն։ Նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց հերոինով լցված 14 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմեց ավելի … Read more

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել ռազմամթերք պահելու համար

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Արշակի Մկրտչյանը, դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել ռազմամթերք պահելու համար: Այս մասին տեղեկություն է հասանելի դատական «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։ Դատարանի վճռի մեջ նշված է․ «:1. Մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ … Read more

ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ

Փետրվարի 19-ի Կառավարության նիստում որոշվեց՝ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով, և Կառավարության այս որոշումով կարգավորվում է ամբողջ գործընթացը։ Այս որոշումը շատ թոշակառուների մոտ անհանգստություն է առաջացրել։ Տարեցների համար բավականին բարդ է օգտվել բանկոմատներից, և առհասարակ, տնից դուրս գալ։ Անհանգստության ալիքը բարձրացավ նաև մեկ այլ հարցի շուրջ՝ պետության հանդեպ պարտավորություն … Read more

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Նոր Զելանդիան արգելել է մուտքը 40 իրանցի պաշտոնյաների և այլ անձանց, որոնք մեղադրվում են բողոքի ցույցերի ճնշմանը մասնակցելու մեջ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը։ Նրանց թվում են ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին, հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբին և գլխավոր դատախազ Մոհամմադ Մովահեդ-Ազադին, ԻՀՊԿ անդամներ և այլք։ «Սարսափելի է տեսնել Իրանում հազարավոր ցուցարարների դաժան սպանությունները», – ասել է … Read more

Վրաստանի խորհրդարանի նախագահը Զելենսկիին անվանել է «անշնորհակալ մարդ»

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել է «անշնորհակալ մարդ»։ Նրան հարցրել են ՄԱԿ-ի կողմից Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի ընդունման մասին, որին աջակցել են 107 երկրներ, այդ թվում՝ Վրաստանը։ Հիսունմեկ երկրներ ձեռնպահ են մնացել քվեարկությունից, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Հունգարիան։ «Որտե՞ղ էր Մեծ Բրիտանիան, երբ Զելենսկին պատժամիջոցներ կիրառեց վրացական կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։ … Read more