ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ Թրամփի որոշ մաքսատուրքեր անօրինական են․ նախագահն արձագանքել է

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները՝ ամերիկյան ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանելով։ Դատարանի որոշումը զայրացրել է նախագահին, ով որոշել էր նոր գլոբալ մաքսատուրք սահմանել։ Նա ստորագրել է գործադիր հրամանագիր, որով բոլոր երկրների վրա սահմանվել էին 10% մաքսատուրքեր։ Դատարանում մեծամասնությունը Թրամփի կողմնակիցներն են։ Գերագույն դատարանը 6-3 մեծամասնությամբ որոշում է ընդունել ԱՄՆ նախագահի մաքսատուրքերի դեմ։ … Read more

Հունգարիան կաջակցի Ուկրաինային ԵՄ-ի կողմից վարկի տրամադրմանը, եթե «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցումը վերսկսվի․ նախարար

Հունգարիան կաջակցի Ուկրաինային Եվրոպական Միություն կողմից 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը, եթե «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցումը վերսկսվի, ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Մենք արգելափակում ենք Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը, մինչև «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա նավթի տարանցումը վերսկսվի», – գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար։ Ըստ նրա՝ Ուկրաինան շանտաժի է ենթարկում Հունգարիային՝ «Բրյուսելի … Read more

Թրամփը հայտարարել է, թե ինքն է Սիրիայում իշխանության բերել նախագահ Շարաային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ինքն է իշխանության բերել նախագահ Ահմեդ ալ-Շարաային Սիրիայում։ «Սիրիայի նախագահը (Ահմեդ ալ-Շարաան), որին ես, ըստ էության, այնտեղ դրեցի, հիանալի աշխատանք է կատարում։ Նա կոշտ մարդ է, չարաճճի տղա, հակառակ դեպքում նա դա չէր անի։ Սիրիան միավորվում է, իսկապես լավ է միավորվում, և ալ-Շարաան մինչ այժմ շատ լավ է վարվել … Read more

Սպանnւթյnւն, uպանnւթյան փnրձ, վիրավnրներ․ ի՞նչ նnրnւթյnւն կա Աջափնյակի կրակnցներից

Ինչպես արդեն հայտնել ենք՝ փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Քննչական Կոմիտեից MediaHub-ին տեղեկացրին, որ Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։  «Մասնավորապես՝ կատարված նախաքննությամբ պարզվել է հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ անձի սպանություն, ինչպես նաև նույն եղանակով 7 անձանց … Read more

Ադրբեջանում կալանավորվել է «Կոտի» մականունով տիկտոկեր Զեյնաբ Զեյնալին

Ադրբեջանում կալանավորվել է տիկտոկեր, «Կոտի» մականունով բլոգեր Զեյնաբ Զեյնալին։ Դատարանը պարզել է, որ մոտավորապես 300,000 հետևորդ ունեցող էջի 25-ամյա սեփականատերը հրապարակել է «անպարկեշտ արտահայտություններ պարունակող նյութեր և ակնհայտորեն անհարգալի վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ»։ Նա դատական ​​նիստի ժամանակ «խոստովանել է իր մեղքը»։ Հաշվի առնելով նրա լսարանի չափն ու նման հրապարակումների համակարգված բնույթը՝ դատարանը նրան դատապարտել է 8 օրվա վարչական … Read more

ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում հարվածել է «թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ» զբաղվող նավի

Ամերիկայի Միացյալ Նահանգները Խաղաղ օվկիանոսում հարվածել է «թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ» զբաղվող ևս մեկ նավի։ Հարվածի հետևանքով մահացելէ 3 մարդ, հայտնել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը սոցիալական ցանցերում։

Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենը վերադարձել է մանկապարտեզ. ծնողները բոյկոտում են

Երևանի թիվ 143 մանկապարտեզի սաների ծնողները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում տնօրենի դեմ. մտահոգված են՝ ինչպես է կոռուպցիոն հանցագործության մեջ կասկածվողը շարունակում պահպանել աշխատանքը։  Ծնողները այցելել էին մանկապարտեզի տնօրեն Դանիելյանին և պահանջել պարզաբանում, թե ինչպես է ստացվել, որ նա կրկին սկսել է գալ աշխատանքի, ինչու քրեական վարույթի շրջանակում քննություն չի իրականացվում, և ինչու չեն հարցաքննվում մանկապարտեզի … Read more

Մոսկվայում ձնաբքերը գրեթե կրկնապատկել են կլիմայական նորման

Շաբաթ օրը Մոսկվայի ձնաբքերը գրեթե կրկնակի գերազանցել են կլիմայական նորման՝ գերազանցելով 1966 թվականի ռեկորդը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում տեղացած ձյան հետևանքով ձնաբքերը շարունակում են աճել։ Մոսկվայի ՎԴՆԽ հենակետային օդերևութաբանական կայանում ձյան շերտի խորությունը 1,8 անգամ գերազանցում է կլիմայական նորման և ներկայումս կազմում է 70 … Read more

Դատարանում վարույթ է սկսվել նախկին ոստիկանապետ Օսիպյանի գույքի բռնագանձման պահանջով

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում վարույթ է սկսվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, այս մասին տեղեկություն է հրապարակվել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։ Դատախազություն ավելի վաղ հայտնել էր, որ Օսիպյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Փետրվարի 18-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում գուծ է ստացվել ապօրինի … Read more

Դատարանում վարույթ է սկսվել նախկին ոստիկանապետ Օսիպյանի գույքի բռնագանձման պահանջով

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում վարույթ է սկսվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, այս մասին տեղեկություն է հրապարակվել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։ Դատախազություն ավելի վաղ հայտնել էր, որ Օսիպյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Փետրվարի 18-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում գուծ է ստացվել ապօրինի … Read more