«Ընտրական հանցագործությունների դեպքերով» նախաձեռնվել է 125 քրեական վարույթ, քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ

Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ՝ ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու և դրանց հետ համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Նշված քրեական վարույթներից 66-ով ձերբակալվել է 227 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ: 15 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեղադրյալներից … Read more

Թրամփի՝ Իրանի հետ կնքված համաձայնագիրը կապիտուլյացիա է․ Դեմոկրատ սենատոր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ կնքված համաձայնագիրը կապիտուլյացիա է, բայց մենք պետք է այն տոնենք, ասել է Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին։ Կոնեկտիկուտից սենատորրբ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը գնահատել է որպես ԱՄՆ-ի փաստացի կապիտուլյացիա Թեհրանի առջև։ Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը չի կարողացել հասնել իր հայտարարած պատերազմական նպատակներից որևէ մեկին՝ Իրանի միջուկային ծրագիրը, հրթիռային զինանոցը և անօդաչու թռչող սարքերը … Read more

Տրանսպորտում խուլիգանության դեպքով 55-ամյա կին է ձերբակալվել (տեսանյութ)

Հունիսի 13-ին՝ ժամը 17․30-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայող մի կին։ Նա հայտնել է, որ ինքը հսկիչ է, և Այվազովսկու փողոցում կանգնած հանրային տրանսպորտում իրենց պարտականությունները կատարելիս երեք հոգի հրմշտել են իրեն ու գործընկերուհուն, հարվածել ու հայհոյել։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից շտապ մեկնել է օպերատիվ խումբ։ Պարզվել է, … Read more

Իտալիայի նախարարների խորհրդի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Ցանկանում եմ Ձեզ հղել Իտալիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ ջերմագույն շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և ճանաչում այն խիզախությունը, որով Դուք դիմակայել եք բացառիկ … Read more

Թրամփը Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Քննարկման թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ «Ռուսաստանը պետք է գործարք կնքի, Ռուսաստանը կորցրել է հսկայական քանակությամբ մարդկանց, Ուկրաինան նույնպես»,- ասել  է Թրամփը Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը Զելենսկու հետ բանակցելուց հետո։ 

ԱՄՆ-ն սկսել է վերացնել Իրանի դեմ ծովային շրջափակումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել է վերացնել Իրանի դեմ ծովային շրջափակումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ «Իրանի դեմ ծովային շրջափակման վերացումը սկսվել է, և այն անցնում է գործնական փուլի»,- ասել է փոխարտգործնախարարը։