Թրամփի՝ Իրանի հետ կնքված համաձայնագիրը կապիտուլյացիա է․ Դեմոկրատ սենատոր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ կնքված համաձայնագիրը կապիտուլյացիա է, բայց մենք պետք է այն տոնենք, ասել է Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին։

Կոնեկտիկուտից սենատորրբ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը գնահատել է որպես ԱՄՆ-ի փաստացի կապիտուլյացիա Թեհրանի առջև։ Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը չի կարողացել հասնել իր հայտարարած պատերազմական նպատակներից որևէ մեկին՝ Իրանի միջուկային ծրագիրը, հրթիռային զինանոցը և անօդաչու թռչող սարքերը պահպանվել են, իսկ վարչակարգը գոյատևել և ամրապնդվել է։ «Դա կապիտուլյացիա է, բայց մենք պետք է այն տոնենք, քանի որ այս խելագար, անօրինական պատերազմի շարունակության ամեն օր մենք ավելի թույլ ենք դառնում», – ընդգծել է սենատորը։

Leave a comment