G7-ի հանդիպմանը ՄԹ վարչապետը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր էներգետիկ պատժամիջոցների, նաև Ուկրաինայի ատոմակայաններին երկու տարով վառելիք մատակարարելու համաձայնագրի մասին: Նա այս մասին հայտարարել է G7 գագաթնաժողովի գործընկերների հետ հանդիպման ժամանակ: Politico-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի միջոցառումների փաթեթը կուղղվի Ռուսաստանի «ստվերային նավատորմին»: Բացի այդ, սահմանափակումները կուղղվեն պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվող ֆինանսական ցանցերին: Միջոցառումները կներառեն նաև պատժամիջոցների … Read more

Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթամբարին ու Մոսկվայի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)

Հունիսի 16-ի գիշերն ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Պոլտավսկայա քաղաքի նավթամբարի վրա: Անօդաչու սարքի բեկորներն ընկել են, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Զոհեր չկան: Հրդեհի մարմանը մասնակցում է 32 մարդ և յոթ միավոր տեխնիկա։ Պոլտավսկայայի և Տրուդոբելիկովսկու միջև ընկած մայրուղին ժամանակավորապես փակվել է անօդաչու սարքի հարվածից հետո: ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Կապոտնյա շրջանում տեղակայված նավթավերամշակման … Read more

ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին, Ինչպես քաղաքացին տապալեց իշխանության ընտրական պլանը. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. Պաշտպանական գերատեսչությունը, որ պար­տադիր կարգով վարժական հավաքների է տանում քաղաքացիներին, հաճախ էլ այդ գործընթացը մահակ դարձնում ընդդիմադիրների գլխին, նույն պարտաճանաչությամբ չի վճարում հավաքների մասնակիցներին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ մայիսի հավաքի մասնակիցներից շատերին մինչ այս պահը գումարներ չեն փոխանցվել, ասվել է, որ փոխանցումն ուշացումով կլինի։ Իսկ մինչ գումարը փոխանցելը զինվորական … Read more

Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը նախապես հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով պատրաստվում է մեկնել այլ երկիր: Ու դա նախապես հայտարարեցին, որպեսզի, «հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները՝ հանրությանը զերծ պահեն իշխանակա: Բայց եղավ այն, ինչը, ըստ Քոչարյանի գրասենյակի բնութագրման, «սպասելի էր այս մանր … Read more

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 16-ի համար

Խոյ. Եվս մեկ բարենպաստ օր, որը դուք, հաստատ, շատ լավ կանցկացնեք: Օրը համապատասխանում է ինչպես հանգստին, այնպես էլ` օգտակար գործունեություն ծավալելուն, իսկ ենթագիտակցությունն էլ ձեզ կհուշի, թե ինչով է ավելի նպատակահարմար զբաղվել: Դուք եռանդուն եք, վճռական և հնարամիտ, հասնում եք գերազանց արդյունքների` նվազագույն ջանքեր թափելով: Շրջապատի հետ հարաբերությունները դասավորվում են հարթ և ներդաշնակ, ձեր կարծիքը … Read more

Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Իշխանական քարոզչամեքենան և որոշ քաղաքական շրջանակներ ընտրություններից հետո ակտիվորեն շրջանառության մեջ դրեցին մի թեզ, համաձայն որի, քաղաքացիների մասնակցության ակտիվացումը և ընտրատեղամասեր գնալու կոչ-արշավները նպաստեցին, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ քվեարկեն օրվա իշխանության օգտին։ Այս պնդումը, սակայն, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է քաղաքական իրողությունների հերթական խեղաթյուրումը։ Տարբեր օբյեկտիվ, ինչպես բաց, … Read more

Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դատարանում սկսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, և «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի միջև իրավական վեճի քննությունը։   «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և իր ներկայացրած դաշինքը դիմել են ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին 15 տարբեր … Read more

Թրամփը ժամանել է Ժնև՝ G7-ի գագաթնաժողովից և Իրանի շուրջ բանակցություններից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ժնև՝ նախքան Ֆրանսիա մեկնելը, որտեղ կայանալու է Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովը, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ Air Force One ինքնաթիռը շվեյցարական քաղաքում վայրէջք է կատարել երկուշաբթի։ Ակնկալվում է, որ այնուհետև Թրամփը կմեկնի ֆրանսիական Էվիան, որտեղ համաշխարհային առաջնորդները կքննարկեն նաև Իրանի հետ առաջարկվող համաձայնագիրը և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված … Read more