Թրամփը ժամանել է Ժնև՝ G7-ի գագաթնաժողովից և Իրանի շուրջ բանակցություններից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ժնև՝ նախքան Ֆրանսիա մեկնելը, որտեղ կայանալու է Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովը, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Air Force One ինքնաթիռը շվեյցարական քաղաքում վայրէջք է կատարել երկուշաբթի։

Ակնկալվում է, որ այնուհետև Թրամփը կմեկնի ֆրանսիական Էվիան, որտեղ համաշխարհային առաջնորդները կքննարկեն նաև Իրանի հետ առաջարկվող համաձայնագիրը և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։

Leave a comment