ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հուլիսի 1-ին հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսումների, կայունացման և խաղաղության խթանման ենթահանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն արժևորել է Գերմանիայի հետ ընդլայնվող փոխգործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է միջխորհրդարանական սերտ հարաբերություններից՝ ընդգծելով հանձնաժողովների և բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությունը:
Արման Եղոյանի գնահատմամբ էլ հատկապես վերջին տարիներին խորացել է Հայաստան-Գերմանիա տարբեր մակարդակներում գործակցությունը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ սերտ հարաբերություններին՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարևորել է ԵՄ անդամ երկրի՝ Գերմանիայի հետ տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը:
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները շնորհավորել են ՀՀ ԱԺ պատգամավորներին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների ու երկկողմ գործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ:
Դիտումների քանակ7