Սննդի առաքիչը պետք է ունենա սանիտարական գրքույկ․ ՍԱՏՄ-ն ստուգելու է

Նկատի ունենալով վերջին շրջանում հանրություն կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազաների մտահոգիչ քանակին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2026 թվականի մարտի 1-ից  սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում.  առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն … Read more

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Կարապետի Հակոբյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝  5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք. … Read more

Միքայել սրբազանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Պաշտպական կողմը սա որակում է քաղաքական հետապնդում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Վենսի այցին ընդառաջ էլեկտրոնային հարթակով սկսել է ամերիկահայության համայնքային մոբիլիզացիա

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա տարածաշրջանային այցին ընդառաջ, հանձնախմբի համապատասխան էլեկտրոնային հարթակով սկսել է ամերիկահայության համայնքային մոբիլիզացիա։ Մասնավորապես, հետևյալ հղմամբ ամերիկահայությանն առաջարկվում է Վենսի գրասենյակ ուղարկել նամակ, որում մասնավորապես ասված է․ Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝ Պահանջել հանդիպում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայ գերիների հետ և հրապարակայնորեն պահանջել նրանց անհապաղ … Read more

Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 19-ին Գ.Մ.-ն և Մ.Ա.-ն բժշկական կենտրոնում կեղծ ահազանգ են կատարել և շտապօգնության անձնակազմի մեկնելուց հետո մուտք են գործել տվյալ բժշկական կենտրոնի ընդունարան և հափշտակել վճարային տերմինալը:  Այնուհետև, վերջիններս տերմինալը տեղափոխել են ընկերության տարածքի ցանկապատից դուրս և տեխնիկական … Read more

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում կայացած բանակցությունները «կառուցողական և շատ բարդ էին»․ հայտարարություններ Կրեմլից

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում կայացած բանակցությունները «կառուցողական և միևնույն ժամանակ շատ բարդ էին», ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ աշխատանքը կշարունակվի։ – Պուտինին զեկուցվել է գեներալ-լեյտենանտ Ալեքսեևի դեմ մահափորձի մասին; – Ռազմական ղեկավարները սպառնալիքի տակ են պատերազմի ժամանակ, նրանց անվտանգության ապահովումը հետախուզական ծառայությունների պատասխանատվությունն է; – Աբու Դաբիում կայացած բանակցություններին բարձրացվել է «Նոր … Read more

Դեռահասը կաց նով hարձակվել է աշակերտների վրա, վիրավnրներ կան․ Ղազախստան (տեսանյութ)

Դեռահասը կացնով հարձակվել է իր դասընկերների վրա․ Ղազախստան Ղազախստանի Ատիրաուի շրջանում 10-րդ դասարանի աշակերտը, իր հասակակիցների հետ կոնֆլիկտից հետո, կացնով վազվզել է դպրոցում ու հարձակվել մյուս աշակերտների վրա, գրել են ԶԼՄ-ները։ Միջադեպի հետևանքով երկու դեռահասներ թեթև վնասվածքներ են ստացել։ Հարձակվողը նույնականացվել և ձերբակալվել է։ Կոնֆլիկտի բոլոր մասնակիցները, ինչպես նաև նրանց ծնողները, տարվել են ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության։ Հարուցվել … Read more

Թրամփը պարզապես իմ նախագահը չէր, նա իմ ընկերն էր․ ԱՄՆ նախկին փոխնախագահ

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը խոսել է Թրամփի հետ հարաբերությունների մասին։ «Թրամփը և ես լավ աշխատանքային հարաբերություններ ունենք չորս տարի»,- նշել է Փենսը։ «Թրամփը պարզապես իմ նախագահը չէր, նա իմ ընկերն էր»,- ասել է ԱՄՆ նախկին փոխնախագահը Bloomberg-ին տված հարցազրույցում։

Իրանա-ամերիկյան բանակցությունները կարող են ձգձգվել և շարունակվել առաջիկա օրերին

Իրանա-ամերիկյան բանակցությունները Օմանի մայրաքաղաք Մուսկատում կարող են ձգձգվել ու շարունակվել առաջիկա օրերին, հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ «Ալ Ջազիրան» հաղորդել է, որ կողմերին հաջողվել է լուծել կամ հաղթահարել առկա տարաձայնությունները։ Կողմերը բանակցությունների իրենց հայեցակարգը ներկայացրել են օմանցի միջնորդին։ Երկու կողմերն էլ, կարծես, հասել են հետևյալին՝ նրանք ունեն հետագա աշխատանքի հիմք, և սա ընկալվում է որպես դրական զարգացում։