Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան ընտրությունների արդյունքների դեմ բողոքի

Մեզնից ամեն ինչ խլել են, այդ թվում՝ Հայրենիքը, բայց իրավունք չունեն խլել ձայները, հայտարարել է Հակոբկոխյանը


ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան ընտրությունների արդյունքների դեմ բողոքի։


«Ես միշտ պայքարում եմ անարդարության դեմ։ Մեզնից ամեն ինչ խլել են, այդ թվում՝ Հայրենիքը, բայց իրավունք չունեն խլել ձայները։ Հայտարարում եմ հացադուլ մինչև նոր ընտրությունների անցկացումը»,- լրագրողներին հայտարարել է Հակոբկոխյանը։


ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի ներկայացրել է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները։ Համաձայն հայտարարության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,745%-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 9,923%-ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 3,989%-ը և չի հաղթահարել նվազագույն շեմը։


 


Leave a comment