«ՀԷՑ-ի պետականացում, որպես էդպիսին, գոյություն չունի․ կա խլելու փորձ»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ՀԷՑ-ի գործը, որպես էդպիսին, դասագրքային գործ է դառնում, այսինքն՝ ինչպիսին չպետք է լինի կառավարությունը, դատարանը»,- դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։ «ՀԷՑ-ի պետականացում, որպես էդպիսին, գոյություն չունի․ կա խլելու փորձ՝ փոքրիկ խմբակի ընտրողներին ցույց տալու, որ հարուստ մարդուց իբրև թե վերցնում ենք … Read more

«Աշխարհով մեկ խայտառակվել ենք»․ Զարուհի Մուրադյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրկին սրա մասին     Ուտելու մասին     Կամ      ինչու է ԼԱՓԵԼԸ գովազդվում․     Բոլորդ եք նկատել` տարիներ շարունակ ուտելու թեման նիկոլն ու քպ-ն գեներացնում են տարբեր ձևաչափերով:      Քյալլան, փողոցի խորովածը, ձվաձեղը… կհիշեք:      Հիմա գանք մեր օրեր.      Թխվածքաբլիթի, եգիպտացորենի, քաղցր սուջուխի փարթիները:      BBC լրատվականը լայն անդրադարձ … Read more

«Իրանական կողմն ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հшրձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ»․ Վարդան Ոսկանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Դատելով իրանական ԶԼՄ-ների հրապարակումներից, ինչպես նաև իրանական ԶՈՒ-երի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի քիչ առաջ տարածած զգուշացումից, իրանական կողմը, հավանաբար, որոշակի ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ։ Այս պատերազմի համատեքստում Իրան-ԱՄԷ հարաբերություններում լարվածության մակարդակը պարբերաբար աճ է գրանցում՝ հատկապես այն բանից հետո, երբ Իրանի … Read more

Ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Քրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվողի․     Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 20-ին Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանում հաշվառված 33-ամյա մի տղամարդու։     Նա հունվարի 7-ից հետախուզվում էր … Read more

«Մարդիկ իրենց տավարը չեն կարողանում տանել սար, վախենում են»․ վարդենիսցի | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մարդիկ իրենց տավարը չեն կարողանում տանել, սարում արածեցնել, վախենում են»,- Վարդենիսում, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց բնակիչը։ «Վախենալու բան չկա․․ հենա էս ընկերը տանում ա, արածեցնում ա, ասում ա՝ մի տարի ա՝ մի հատ կրակոց չի եղել»,- արձագանքեց Փաշինյանը։ Ավելի վաղ նա անդրադարձել էր ճանապարհների բացման թեմային։

«Ադրբեջանարեն գիտե՞ք, հա՞»․ Նիկոլ Փաշինյանը՝ վարդենիսցուն | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ճանապարհները, սահմանները որ բացվեցին, հազարավոր աշխատատեղեր են բացվելու, առևտուրը որ բացվեց, կաշխուժանա ամեն ինչ»,- վարդենիսցիների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բնակչի՝ «լեզուն էլ գիտենք, լավ ա» դիտարկմանը՝ Փաշինյանն ասաց․ «Ադրբեջանարեն գիտե՞ք, հա՞․․․ հույս ունեմ՝ կողմ եք, որ բացվի, քայլ-քայլ, միանգամից չի լինի պարզա՝ 30 տարվա թշնամանքից հետո»։

«Մեր կաթը թանկացել է»․ վարդենիսցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեր կաթը թանկացել է․ գոնե 200 դրամով հանձնենք, 120 դրամով ֆերմաները ո՞նց զարգացնենք»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ ասաց վարդենիսցին։ «Կա սեզոն, երբ կաթի գինը նվազում է, սովորաբար ապրիլից մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր։ Նախագիծ ենք մշակելու, որ ինչ-որ գումարով սուբսիդավորենք, օգնենք»,- ասաց նախարարը։

«Գալ Գեղարքունիքի մարզ ու կարտոշկա չուտել, էդ մեղք ա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Գալ Գեղարքունիքի մարզ ու կարտոշկա չուտել, էդ մեղք ա»,- ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կարտոֆիլ ուտելու ժամանակ։

«Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին»․ Արաղչի | ՄԱՄՈՒԼ.ամ

Թեհրանը մտադիր չէ համաձայնել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հրադադարին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ընդունի հրադադարը։ Մենք ցանկանում ենք պատերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական ավարտ»,- ասել է նա Киодо-ին տված հարցազրույցում։ Նախարարի խոսքով՝ Իրանը հույս ունի հակամարտության վերջնական կարգավորման, այլ ոչ թե ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման։

«Ռուսաստանը մնում է Իրանի հավատարիմ գործընկերը»․ Պուտին | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռուսաստանը մնում է Իրանի հուսալի գործընկերը, հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ Նովրուզի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում։ «Վլադիմիր Պուտինն Իրանի ժողովրդին մաղթել է արժանապատիվ դուրս գալ այս ծանր փորձությունից և ընդգծել, որ դժվարին ժամանակահատվածում Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերը և հուսալի գործընկերը»,- նրա խոսքերը մեջբերել է Կրեմլի մամուլի ծառայությունը։