«Աշխարհով մեկ խայտառակվել ենք»․ Զարուհի Մուրադյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրկին սրա մասին
     Ուտելու մասին
     Կամ
     ինչու է ԼԱՓԵԼԸ գովազդվում․
     Բոլորդ եք նկատել` տարիներ շարունակ ուտելու թեման նիկոլն ու քպ-ն գեներացնում են տարբեր ձևաչափերով:
     Քյալլան, փողոցի խորովածը, ձվաձեղը… կհիշեք:
     Հիմա գանք մեր օրեր.
     Թխվածքաբլիթի, եգիպտացորենի, քաղցր սուջուխի փարթիները:
     BBC լրատվականը լայն անդրադարձ էր «նվիրել» դրանց:
     Այսինքն` աշխարհով մեկ խայտառակվել ենք:
     Դե, իսկ երեկվա խնձոր կռծելու անճոռնի տեսարանը բոլորը տեսան:
     Ի դեպ, հեռախոսը դրել, ինքն իրեն նկարել էր:
     Բոլորս էլ պարբերաբար սնվում ենք որ ապրենք: Բայց ոչ մի խելացի, դաստիարակված մարդ ամեն օր չի ռեկլամում իր այդ բնական գործողությունը:
     Երևի շատերը ժամանակին լսել են որ հայերը հոգևոր և մշակութային արժեքներ ստեղծող ազգ են եղել….
     Եղե՞լ…
     Արդյո՞ք…
     Արդեն վստահ եմ որ ադրբեջանական թեզերը, որ հայերը քոչվոր, եկվոր խմբեր են այս տարածքում, պետք է նաև ամրապնդել հայ ազգի բացարձակ նյութապաշտ և սպառող լինելու թեզով:
     Որ բացի ուտել և արտաթորելուց ուրիշ ոչ մի բանի պետք չեն, և ունակ չեն:
     Եվ այդ «պատվավոր» գործը վստահված է «ժողովրդական» (իմ բառերը չեն) մարդուն` երկրի վարչապետին:
     Ու քանի որ տարբեր անբովանդակ, բայց սկանդալային վիդեոները միլիոններով տարածվում են, իսկ Մատենադարանի կամ Ազգային Պատկերասրահի մասին նյութերը, վստահաբար, ոչ մեկին հետաքրքիր չեն, այդ պիտակը, որ մենք գարշելի, անշնորհք և խոզանման ազգ ենք 1 խմբի ու նրա առաջնորդի ձեռամբ օրեցօր դաջվում է մեր ճակատին:
     Հիմա հասկացա՞ք, որ բացի հայրենիքին ու հայ զինվորին ուրանալուց, ինչ նպատակով են թշնամիները պատրաստվում սրանց ամեն գնով պահել իշխանության:
     Ամեն գնով»։

Leave a comment