«Քո նկարը իմ սենյակում մեծացրած, դրած ա»․ գավառցին՝ Նիկոլ Փաշինյանին | ՄԱՄՈՒԼ.ամ

Առողջության ապահովագրությունից ու թոշակների բարձրացումից գոհ գավառցին դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյկանին՝ ասաց․ «Ես քո ցավը տանեմ, քո նկարը իմ սենյակում մեծացրած, դրած ա»։ Ավելի վաղ ներկայացրել էինք Գավառի մեկ այլ բնակչի խոսք, որը դժգոհություն էր հայտնում վարչապետից ու Առողջապահության նախարարից։

«Ո՞ւմ տեսնելիս կարող եք ասել՝ ոնց եմ ես քեզանից զզվո՜ւմ»․ լրագրողը՝ Հայկ Մարությանին | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քաղաքական դաշտում ո՞ւմ տեսնելիս կարող եք ասել՝ ոնց եմ ես քեզանից զզվում»,- դիմելով «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանին՝ հարցրեց լրագրողը։ «Շատ դրսևորումներ կան, որոնք չեմ սիրում, բայց անհատների անցնել չի կարելի․ քիչ առաջ խոսում էինք էթիկայի մասին»,- ասաց դերասան, նախկին քաղաքապետ Մարությանը։

«Եկել է ճշմարտությունն ասելու պահը»․ Հայկ Մարության (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեկն ասում է՝ ես խաղաղություն եմ բերել, ինձ որ ընտրեք, կլինի խաղաղություն, բայց որ մի փոքր ուսումնասիրում ես, տեսնում ես, որ իրենց գործողություններով էս մարդիկ ՀՀ-ում սպասարկում են Ադրբեջանի շահերը»,- իր ելույթում ասել է «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ կառավարող ուժը բերել է պատերազմ, պարտություն, նվաստացում, զիջումներ։ «Մի այլ ուժ էլ ասում … Read more

«Այս խայտառակ քայլը հիշվելու է պատմության մեջ»․ Նարեկ Գալստյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի ռեժիմը թույլ չի տվել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնակցի Վրաց Պատրիարքի հուղարկավորությանը: «Ժողովրդա-կոլաբորանտների» այս խայտառակ քայլը հիշվելու է պատմության մեջ, եթե, իհարկե, սրանց պատճառով ընդհանրապես հայոց պատմությունը շարունակություն ունենա»։

«Միկրոֆոն ա վրես, քֆուր չտաս»․ Նիկոլ Փաշինյանը՝ մարտունեցուն | ՄԱՄՈՒԼ.ամ

Երբ Մարտունիում բնակիչներից մեկը մոտեցավ վարչապետին ու փորձեց շշուկով ինչ-որ բան ասել քաղաքական թեմայով, Փաշինյանը զգուշացրեց․ «Միկրոֆոն ա վրես, քֆուր չտաս»։ «Չէ, ես քֆուր տվող մարդ չեմ»,- նշեց տղամարդը։

«Երազում էի տեսնել հայոց թագավորին»․ մարտունեցի | ՄԱՄՈՒԼ.ամ

«Երազում էի տեսնել հայոց թագավորին, փառք ու պատիվ հայոց թագավորին»,- մոտենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց մարտունեցի կինը։ «ՀՀ վարչապետ, մայրի՛կ ջան։ Շնորհակալ եմ»,- ասաց Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ բնակիչներից մեկը համբուրել է վարչապետի ձեռքը։

Քննիչը չի թույլատրել Գարեգին Երկրորդին՝ մասնակցել վրաց պատրիարքի հուղարկավորության արարողությանը (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵՐԿՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՎՆԱՍՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ․     Ինչպես գիտեք, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է:      Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացվել է հրավեր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը ներկա գտվելու և մասնակցելու Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին:      Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի … Read more

Մարտունեցին համբուրեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Մարտունիում բնակիչներից մեկը ողջունելիս համբուրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանըի ձեռքը։ «Վայ, չեղավ, չեղավ եղբայր»,- ասաց Փաշինյանը։ «Թագավոր ջան, գոնե թուշդ պաչեմ»,- նշեց բնակիչը։

Դաժան ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է | ՄԱՄՈՒԼ.ամ

Արաբկիր ԲԿ-ից հայտնում են՝ վերակենդանացման բաժնում գտնվող ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է: Օրերս հայտնի դարձավ, որ մեկ տարեկան փոքրիկին մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հայտնում է «Ազատություն»-ը։ Դատարանը երկու ամսով կալանավորել է Երևանում մեկ տարեկան երկու ամսական երեխային ծեծելու և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մորը:

«ԱՄՆ-ն ժամանակավորապես հանել է իրանական նավթի վրա կիրառվող պատժամիջոցների մի մասը»․ Վարդան Ոսկանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ն ժամանակավորապես հանել է իրանական նավթի վրա կիրառվող պատժամիջոցների մի մասը՝ փորձելով կարգավորել գները նավթի համաշխարհային շուկայում։ Խոսքը վերաբերում է արդեն իսկ տանկերներում բարձված և ջրի վրա գտնվող իրանական նավթի մոտ 150-200 միլիոն բարելի մասին։ Իրանական արձագանքը այս ամենին շատ հետաքրքրիր է՝ «Մենք վաճառել և վաճառում ենք մեր նավթը՝ առանց … Read more