Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սաուդյան Արաբիան Լոնդոնից ռազմական օգնություն է խնդրել Եմենում շիական «Անսար Ալլահ» (հուսիների) շարժման հետ հակամարտության հարցում, սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, հաղորդում է «Bloomberg»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Վարչապետը Սաուդյան Արաբիայից դիվանագիտական և ռազմական աջակցության հարցումներ է ստացել։ Սաուդցիները գործառնական ռազմական աջակցություն են խնդրում՝ Իրանի կողմից աջակցվող խմբավորման առաջխաղացումը հետ մղելու, ինչպես նաև իրենց նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումներից պաշտպանվելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ դեռևս պարզ չէ, թե արդյոք Բըրնհեմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել։