«ՀԷՑ-ը դարձել է ՔՊ նախընտրական շտաբ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ՀԷՑ-ը որ խլել եք, էդտեղ ի՞նչ գործընթաց ա կատարվում: ՀԷՑ-ը դարձել է ՔՊ նախընտրական շտաբ»,- ԱԺ նիստում, դիմելով ՔՊ պատգամավորներին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Ձեր յուրայիններին դրել եք ՀԷՑ-ի կառավարիչներ, աշխատողներին ասում եք՝ եթե ՔՊ-ի համար չաշխատեք, դուրս եք գալու էդտեղից»,- հավելել է նա:

Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրակել է դասընկերուհու վրա (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Չելյաբինսկի դպրոցներից մեկում դեռահասը ազդանշանային ատրճանակով կրակել է դասընկերուհու վրա։ Այս մասին հայտնել են մարզային կառավարության մամուլի ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ այսօր առավոտյան 9-րդ դասարանի աշակերտը թիվ 32 դպրոց է բերել պլաստիկե աղեղնազեն (արբալետ), գազային սրվակ և ազդանշանային ատրճանակ: Դեռահասն ատրճանակով կրակել է դասընկերուհու վրա, ապա նետվել 4-րդ հարկի պատուհանից և վնասվածքներ ստացել։ «Տուժածները տեղափոխվել են … Read more

«Պետք է քանդել բոխչաները, անցնել մշտական բնակության, հակառակ դեպքում՝տարածաշրջանից մեծ կտորն ականջն է մնալու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլ նաև սոցիալ-հոգեբանական հասկացություն է»,- այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչու եմ ասում, որովհետև ես ուզում եմ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Ինչ կապ ունի սա խաղաղության թեմայի հետ․ երբ որ մենք խոսում ենք … Read more

«Իմ երկիրն ազատագրվելու է այս կապանքներից, և դուք ծափահարելու եք ձեր ամոթի համար»․ Բագրատ Սրբազան | ՄԱՄՈՒԼ.ամ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարություն է տարածել․ «Մարտի 11-ին Եվրոպայի խորհրդարանում ՀՀ վարչապետի աթոռը զավթած, սահմանադրական կարգը տապալած, սեփական ժողովրդին ռմբահարած և քաղաքական, հոգևոր-բարոյական բռնաճնշումների ենթարկած, հարյուր հազարավոր հայրենակիցների հայրենազրկման, էթնիկ զտման, Բաքվի բանտերում մեր եղբայրների տառապանքի պատճառ հանցագործությանը հանցակից անձը անդրադարձել է նաև ինձ՝ Բագրատ արք. Գալստանյանիս և Հայ Եկեղեցուն ընդհանրապես` լոկ իրեն հատուկ ստախոսությամբ … Read more

ԱԹՍ-ն հարվածել է թուրքական «ALTURA» լցանավին | ՄԱՄՈՒԼ.ամ

Անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական «ALTURA» լցանավի վրա, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ նավը Ռուսաստանից էր ուղևորվում և տեղափոխում էր 140,000 տոննա նավթ։ Նշվում է, որ նավը հարձակման է ենթարկվել Բոսֆորի նեղուցից 15 ծովային մղոն հեռավորության վրա։ Անօդաչու թռչող սարքի հարվածը հզոր պայթյուն է առաջացրել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Denizhaber-ի … Read more

Իսրայելը հայտնել է Իրանի կողմից հրթիռային հարվածների վերսկսման մասին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հերթական հարձակումն է սկսվել՝ բալիստիկ հրթիռների կիրառմամբ, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Իսրայելի «Մագեն Դավիդ Ադոմ» շտապօգնության ծառայությունը հայտնում է, որ Քաֆր Կասեմում (արաբական քաղաք Իսրայելի կենտրոնում) հրթիռակոծության հետևանքով հինգ մարդ է տուժել։

«Հեզբոլլահը» հարվածել է Թել Ավիվում Իսրայելի ՊՆ-ի կենտրոնակայանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հեզբոլլահ» շարժումը հարձակվել է Թել Ավիվի կենտրոնում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարարության (Կիրիա) կենտրոնակայանի վրա, հաղորդում է ​​IRIB-ը։ Նշվում է, որ քաղաքի հյուսիսում գտնվող Իսրայելի ռազմական հետախուզության «Դելֆին» բազան նույնպես հրթիռային հարվածի է ենթարկվել։ Ավելի վաղ հաղորդվել է, որ «Հեզբոլլահը» մեկ օրում ռեկորդային 87 մարտական ​​գործողություն է իրականացրել Իսրայելի բանակի թիրախների դեմ։

Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 հասցեներում խուզարկություն են իրականացնում | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հետքը» ընթերցողներից ահազանգեր է ստացել այն մասին, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանական հատուկ գործողություններ են ընթանում։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ Քննչական կոմիտեի հետ համատեղ, Երևանի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Գործողությունների նպատակի և այլ մանրամասների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։

«Արդյոք նախապատրաստվո՞ւմ է Պարսից ծոցի իրանական կղզիներից մեկի գրավման գործողություն»․ Վարդան Ոսկանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում ասվում է՝     «Որոշ տվյալների համաձայն՝ Իրանի թշնամիները, տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ, նախապատրաստում են Իրանի կղզիներից մեկի բռնազավթման գործողություն։ Թշնամու բոլոր տեղաշարժերը գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եթե նրանք թեկուզ մեկ քայլ առաջ գան, այդ տարածաշրջանային երկրի ողջ … Read more

«Սաուդյան Արաբիայում «Արքայազն Սուլթան» ավիաբազան ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել». #Press TV | ՄԱՄՈՒԼ.ամ

Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող «Արքայազն Սուլթան» ավիաբազան, որտեղ գտնվում է ԱՄՆ զինված ուժերի զորակազմը, ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածների, հայտնում է իրանական Press TV-ն՝ հղում կատարելով տեղի աղբյուրներին: «Անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո պայթյուններ են լսվել», – նշել է լրատվամիջոցը։