«ՆԱՏՕ-ի երկրները բացարձակապես ոչինչ չեն արել Իրանի դեմ գործողությանը օգնելու համար». Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Իրանի հետ կապված իրավիճակում անգործության մեջ։ «ՆԱՏՕ-ի երկրները բացարձակապես ոչինչ չեն արել Իրանի դեմ գործողությանը օգնելու համար, որն այժմ լիովին ռազմական առումով ոչնչացված է: ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ պետք չէ, բայց «երբեք մի մոռացեք» այս շատ կարևոր պահի մասին», – գրել է նա Truth Social-ում:

«Նախարար ունենք Արարատ անունով, ի՞նչ է, ինքը քայլող սադրա՞նք է»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վերջին շաբաթների ընթացքում, երբ ՔՊ-ականները փորձում են բացատրել, թե ինչու են կարծում, որ ընդդիմությունը պատերազմ է բերելու՝ մատնանշում էին իմ ելույթից մի կտոր, որտեղ ես ասում եմ, որ Դադիվանքը մերն է»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Դադիվանքը մե՞րը չէ, Դադիվանքը հայկակա՞ն չէ, դուք Դադիվանքում մոմ վառած չկա՞ք։ Նույն ելույթիս մեջ Ղազանչեցոցի մասին … Read more

«Վերցնում եք Ռոբերտ Քոչարյանի թաթիկը, գնում, ուղիղ եթերով Սյունիքի փողոցներով քայլում եք». Ալեն Սիմոնյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Փոդքաստները անում են ուղիղ եթերով. սլաբո՞: Սլաբո՞ դուրս գաք, Ռոբերտ Քոչարյանի հետ հայաստանով ման գաք, տիկին Խամոյան, տիկին Գրիգորյան: Վերցնում եք Ռոբերտ Քոչարյանի թաթիկը և գնում եք Սյունիքի փողոցներով քայլում եք ուղիղ եթերով. կարո՞ղ եք: Չեք կարող»,- ԱԺ նիստում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ «Մեծ քաղաքականություն» փոդքասթին, Սիմոնյանը նշել է. «Մոնտաժ … Read more

«ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Թանգսիրին սպանվել է»․ #JPost | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին զոհվել է երկրի հարավում գտնվող Բանդար Աբբասի շրջանում՝ հարվածի հետևանքով: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։ «Դեռևս պարզ չէ՝ Թանգսիրին սպանվել է Իսրայելի, թե՞ ԱՄՆ-ի հարվածի հետևանքով և ինչ հանգամանքներում», – ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ լրատվամիջոցի … Read more

«ՌԴ խոսնակը ասում էր՝ կոչ ենք անում Ադրբեջանին և ՀՀ-ին դադարեցնել ռազմական գործողությունները. ուզում էին այն տեղափոխել ՀՀ տարածք». Ալեն Սիմոնյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԼՂ-ում երաշխավոր կար կանգնած: Երբ որ երկրորդ հարձակումը տեղի ունեցավ ԼՂ-ի վրա, ՌԴ խոսնակը հայտարարություն է անում, ասում է՝ կոչ ենք անում Ադրբեջանին և ՀՀ-ին դադարեցնել ռազմական գործողությունները: Սա նրա մասին է, որ մեզ ներքաշում էին այն բանի մեջ, որ ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք»,- ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշել … Read more

Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին տարհանման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Նա, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Թուրքմենստանին, Աֆղանստանին և Սաուդյան Արաբիային։ Նրա խոսքով՝ այս երկրները զգալի ներդրում են ունեցել գործընթացի իրականացման գործում՝ ցուցաբերելով կարևոր համագործակցություն լոգիստիկ հարցերում։

«2020-ի պատերազմը եղավ մեծ աշխարհաքաղաքական լուծումներ տալու համար». Ալեն Սիմոնյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ինչի՞ եղավ 2020-ի պատերազմը. պատերազմը եղավ մեծ աշխարհաքաղաքական լուծումներ տալու համար: Նենց չէր, որ Նիկոլ Փաշինյանը մի քիչ ավելի ցածրահասակ էր, լավ էր, վատն էր,- ԱԺ նիստում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ մեծ պլան գոյություն ուներ. «պետք է Ուկրաինայում պատերազմ լիներ, այս տարածաշրջանը պետք էր կիսել»: «Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը լիներ, Ռոբերտ … Read more

««Չուկ-չակ-չարակ-չակ» հեռացող գնացքը ձեզ է սպասում»․ Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Դուք չեք վերընտրվելու, պատերազմ էլ չի լինելու։ Ինչպես հենց ձեր ղեկավարն ասաց մետրոյում՝ դա ձեր վերջին կանգառն է, իջնելու եք։ «Չուկ-չակ-չարակ-չակ» հեռացող գնացքը ձեզ է սպասում, պատասխան եք տալու, ամեն մեկդ ձեր տեղում, ձեր չափով ու ձեր ժամանակին»,- Աժ-ում՝ դիմելով ՔՊ պատգամավորներին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ «Եկել է Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանի … Read more

«Իսրայելը Պակիստանի խնդրանքով Արաղչիին և Ղալիբաֆին հանել է թիրախների ցանկից». #Reuters | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին հանել է վերացման ենթակա անձանց ցուցակից, երբ Պակիստանը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով չհարվածել նրանց։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով պակիստանցի պաշտոնյայի։ «Իսրայելցիները ունեին նրանց կոորդինատները և ցանկանում էին վերացնել նրանց, սակայն մենք ԱՄՆ-ին ասացինք, որ եթե նրանց էլ վերացնեն, ապա … Read more

«Շենքը քանդելու ոչ մի ծրագիր քաղաքապետարանը չունի»․ Սուրեն Վարոսյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Շենքը քանդելու ոչ մի ծրագիր քաղաքապետարանը չունի, այլ ունի շենքի ճարտարապետական տեսքը պահպանելով՝ վերակառուցելու և ժողովրդին ծառայեցնելու նպատակ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը։ Իսկ քաղքացիների այն մտահոգությանը, որ այն կվերածվի հյուրանոցի կամ բնակելի շենքի՝ թաղապետը պատասխանեց՝ «Ես բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում»։ Հիշեցնենք, որ երեկ ժամը 19։10-ի սահմաններում «Կանազ» … Read more