ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նրա փաստաբան Ամրամ Մակինյանի փոխանցմամբ՝ իրավապահների այս որոշումն անպայման բողոքարկվելու է, քանի որ այն զուրկ է որևէ հիմնավոր պատճառաբանությունից:
Սերժ Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն քրեական վարույթով, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց: Հենց այս գործի շրջանակում էլ օգոստոսի 25-ին իրավապահները խուզարկություններ ու ձերբակալություններ էին իրականացրել: Երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը՝ նրա պաշտպանության նախարար եղած տարիներին: