«Հեզբոլլահ» շարժումը հարձակվել է Թել Ավիվի կենտրոնում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարարության (Կիրիա) կենտրոնակայանի վրա, հաղորդում է IRIB-ը։
Նշվում է, որ քաղաքի հյուսիսում գտնվող Իսրայելի ռազմական հետախուզության «Դելֆին» բազան նույնպես հրթիռային հարվածի է ենթարկվել։
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Հեզբոլլահը» մեկ օրում ռեկորդային 87 մարտական գործողություն է իրականացրել Իսրայելի բանակի թիրախների դեմ։