«Ամերիկյան ու եվրոպական «հոգաբարձու» մարմինները սա որպես «ռեֆորմ» կգնահատեն». Հակոբ Բադալյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ հետաքրքիր է, Հայաստանի ոստիկանության «ռեֆորմի» Ամերիկյան ու եվրոպական «հոգաբարձու» պաշտոնյաներն ու մարմինները, օրինակ վերջերս ոստիկանության աշխատանքով հիացած Եվրոհանձնակատար Կոսը, «ռեֆորմի» հիանալի արդյո՞ւնք են գնահատում մարդկանց տեղի-անտեղի, այսպես եւ հաճախ նաեւ առավել նվաստացուցիչ ձեւով բերման ենթարկելու պրակտիկան»:

Իտալիան կանչել է Իսրայելի դեսպանին՝ կաթոլիկ հոգևորականների մուտքը Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի տաճար արգելելուց հետո | ՄԱՄՈՒԼ.ամ

Իտալիայի ԱԳՆ-ն կանչել է Իսրայելի դեսպանին՝ կաթոլիկ հոգևորականների մուտքը Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի տաճար արգելելուց հետո։ Այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ «Ես հրամայել եմ վաղը [երկուշաբթի] կանչել Իսրայելի դեսպանին Արտաքին գործերի նախարարություն՝ կարդինալ Պիցաբալային Ծաղկազարդի օրը (պտարագ) մատուցել արգելելու որոշման վերաբերյալ բացատրություն տալու համար»,- գրել է նա էլեկտրոնային նամակում։ Տայանին պատրիարքի … Read more

«Ալենը մարդկանց վրա թքում է, նա եկեղեցի գալիս է` ի՞նչ անի». Հայկ Մարության | ՄԱՄՈՒԼ.ամ

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսահոլովակում տարակուսում է. «Մեկը չկա՞` ձեզ զգուշացնի` երբ մարդ ուշացած գալիս է եկեղեցի, այն էլ տոն օրով, երբ եկեղեցին լեփ-լեցուն է, արարողությունն էլ արդեն ընթացքում է, այդ մարդը կանգնում է ծայրին ու ակուրատնի հետեւում է ամեն ինչին, մասնակցում արարողությանը: Ոչ թե ամենավերջից գալիս է … Read more

Պակիստանը հայտարարել է ԱՄՆ-Իրան առաջիկա բանակցությունների մասին | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում առաջիկա օրերին, հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իշակ Դարը։ Նրա խոսքով՝ Պակիստանի իշխանությունները համագործակցում են ԱՄՆ-ի հետ՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը լուծելու համար։ «Պակիստանը ուրախ կլինի հյուրընկալել և նպաստել երկու կողմերի միջև բովանդակալից բանակցություններին առաջիկա օրերին՝ շարունակվող հակամարտության համապարփակ և երկարատև լուծման նպատակով»,- ասել է նա Սաուդյան … Read more

Փաշինյանի թիկապահը տեղում հարվածել է նրա հետ վիճած երիտասարդի ծնոտին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հարձակվել նրա հետ Սուրբ Աննա եկեղեցում վիճած երիտասարդի վրա։ Ականատեսները պատմել են, որ ՊՊԾ-ականը բռունցքով հարվածել է երիտասարդի ծնոտին։ Տեսանյութում նկատվում է, որ տղան վայր է ընկնում, ապա վեր կենալուց հետո ակնհայտորեն դժվարությամբ է կառավարում դեմքի շարժումները՝ ծնոտի … Read more

Իրանի ԶՈՒ-ն շուտով կհարվածի «նոր բարձրարժեք» թիրախների | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի զինված ուժերը շուտով կհարվածեն Մերձավոր Արևելքում ամերիկյան և իսրայելական նոր «բարձրարժեք» թիրախների, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Մաջիդ Մուսավին։ «Հետախուզական ջանքերի և հարվածների շնորհիվ Ամերիկան ​​այլընտրանք չունի, քան նահանջել Իրանի սահմաններից։ Դրա մասին են վկայում ամերիկյան ինքնաթիռների բեկորները և ոչնչացված պահեստները»,- գրել է նա X-ում։ «Շուտով այս ցանկին (հարվածված … Read more

Նեթանյահուն հրամայել է ընդլայնել անվտանգության գոտին Հարավային Լիբանանում | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է ընդլայնել անվտանգության գոտին Հարավային Լիբանանում Իսրայելի ռազմական վերահսկողության տակ: «Ինչ վերաբերում է Լիբանանին, ես հրամայել եմ հետագա ընդլայնել առկա անվտանգության գոտին՝ մեր սահմանին ներխուժման և հրթիռային կրակի սպառնալիքը վերջնականապես կանխելու համար», – ասել է նա տեսաուղերձում, որը ձայնագրվել է հրեական պետության հյուսիսային սահման կատարած այցի ժամանակ:

Ովքե՞ր կփոխարինեն Վլադիմիր Վարդանյանին ու Թադևոս Ավետիսյանին | ՄԱՄՈՒԼ.ամ

Ինչպես հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ դատավոր, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Ասում են՝ վերջիններիս ԱԺ-ում կփոխարինեն ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հայհոյախառն գրառումներով հայտնի Վահան Զարոյանը, և «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված, մարքեթինգի մասնագետ Հրաչուհի Միրզոյանը։ Կվերցնեն … Read more

Մադուրոն և նրա կինը Նյու Յորքի կալանավայրից իրենց առաջին ուղերձն են հղել | ՄԱՄՈՒԼ.ամ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնք գտնվում են Նյու Յորքի դաշնային կալանքի տակ, հրապարակել կեն իրենց առաջին ուղերձը երկրի քաղաքացիներին։ Հայտարարության տեքստը հրապարակվել է քաղաքական գործչի Ֆեյսբուքյան էջում։ Զույգը հայտնել է, որ նամակներ և աջակցության խոսքեր է ստացել վենեսուելացիներից։ Նրանք ասել են, որ իրենց հայրենակիցների ուղերձներն օգնում են իրենց պահպանել ներքին … Read more

Ձերբակալվածները երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր ձերբակալված 3 անձից 2-ը եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները, նրանք դպրոցական են։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Եղբայրները երկվորյակներ են, նրանք չափահաս են։     Երրորդ ձերբակալվածը Գևորգ Գևորգյանն է:     Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: