Իրանի ԶՈՒ-ն շուտով կհարվածի «նոր բարձրարժեք» թիրախների | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի զինված ուժերը շուտով կհարվածեն Մերձավոր Արևելքում ամերիկյան և իսրայելական նոր «բարձրարժեք» թիրախների, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Մաջիդ Մուսավին։

«Հետախուզական ջանքերի և հարվածների շնորհիվ Ամերիկան ​​այլընտրանք չունի, քան նահանջել Իրանի սահմաններից։ Դրա մասին են վկայում ամերիկյան ինքնաթիռների բեկորները և ոչնչացված պահեստները»,- գրել է նա X-ում։ «Շուտով այս ցանկին (հարվածված թիրախների) կավելացվեն նոր բարձրարժեք թիրախներ», – պնդել է Մուսավին։

Leave a comment