«ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով»․ ՀՀ ԱԳՆ | ՄԱՄՈՒԼ.ամ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։     «Դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են. դրանք հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը:     Այս պահի դրությամբ ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Մեղրին քարտեզից հանողն էլ է գլուխը պատին տվել, կասկածողն էլ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Բա որ Մեղրին հանած ա, դու էս որտե՞ղ ես կանգնած։ Կարո՞ղ ա դու էլ ստեղ չես, խաբար չենք․․․ »,- Սյունիքի մարզում ագարակցիների հետ հանդիպման ժամանակ այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի դիտարկմանը, թե Մեղրին չկա այն քարտեզի վրա, որը բաժանում է Նիկոլ Փաշինյանը։ «Մեղրին հանողն էլ ա գլուխը պատին տվել, կասկածողն էլ։ Էդ … Read more

«Մեղրիից գալու ենք ու ֆսսալով գնանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ վարչապետն այցելել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատված։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ճանապարհայյին դեպարտամենտը։ Հրապարակված տեսանյութում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնում է, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվում են 14 կամուրջ և 2 թունել։ Նիկոլ Փաշինյանը, ցույց տալով թունելներից մեկը, նշում է․ «Տեսե՛ք ինչ է կատարվում․․․ Մեղրիից գալու ենք ու ֆսսալով գնանք»։

«Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ | ՄԱՄՈՒԼ.ամ

Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջում։     «Այդ թվում էին Կատարից Սաուդյան Արաբիայով տեղափոխված ՀՀ 10 քաղաքացիները, որոնք Կատարում էին մնացել իրենց թռիչքների չեղարկման հետևանքով:     Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը Կատարից ժամանած՝ չվերթի ուղևոր հանդիսացող 10 ՀՀ քաղաքացիներին դիմավորել է սահմանակետում։ … Read more

«Ոչ թե շատ լավ լինելու է, այլ արդեն այդ լավը սկսվել է»․ Նիկոլ Փաշինյանը՝ մեղրեցիներին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի շրջանակում կուսակիցների հետ ուղևորվել է Սյունիքի մարզ։ Այժմ նրանք Մեղրիում են։ «Որ ասում ենք խաղաղության խաչմերուկ, Մեղրին այդ խաչմերուկի ամենա-ամենակենտրոնն է․․․ Ոչ թե շատ լավ լինելու է, այլ արդեն այդ լավը սկսվել է»,- մեղրեցիների հետ զրույցում ընդգծեց Փաշինյանը։

«Արցախյան հակամարտությունն ընդամենը սառեցվել է հօգուտ Ադրբեջանի»․ Արա Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսքի ազատության «ռահվիրաների» համար խնդիր չի, չէ՞, որ ավտոկրատը կարող է սպանել գիտական, մշակութային, հանրային դիվանագիտությունը և մարդկանց ստիպել անել կամ ասել այն, ինչ ինքն է ճիշտ համարում։     Ավտորիտարիզմ չի, չէ՞, երբ ավտոկրատի թեզերը հասարակության մեծամասնության կողմից ընդունելի չեն, բայց նա հետևողականորեն փորձում է իր հիվանդ պատկերացումները փաթաթել մարդկանց պարանոցին։     … Read more

Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ, փոխանցում է BBC-ն։ Նշվում է, որ հայտարարությունն արվել է Իրանի Խարգ կղզում ԱՄՆ-ի հարվածներից հետո։ «Իրանի դեմ պայքարը, որը գլխավորում են ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը, կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կլինի»,- ասել է Կացը։

«Առաջարկեք Փաշինյանին՝ հրապարակել այն թեմաները, որոնց անդրադառնալ չի կարելի»․ Վարդան Հարությունյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը Ցեղասպանության թանգարանի տնօրենին՝ ցեղասպանության մասին խոսելու, օտարերկրյա պաշտոնյային ցեղասպանության ու էթնիկ զտումների մասին գիրք նվիրելու պատճառով հեռացրել է աշխատանքից։      Սևրի պայմանագիր թափահարող, պատմական արդարությունից խոսացող Փաշինյանը, «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարող Փաշինյանը, բանակցային 25-ամյա ընթացքը մերժող, փոխզիջումներով հակամարտության լուծումը պարտվողականություն համարող, միջազգային հանրությանն ու Ադրբեջանին իր նախընտրած … Read more

«Նիկոլդ նախկինում «ձորի չորացած աղվես» էր»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չաղասեր նիկոլական մոՇկուՇը․     Ի գիտություն նիկոլամոլ այս մոՇկուՇի` ազզզզ ջան, ՆիկոլԴ նախկինում «ձորի չորացած աղվես» էր, եթե չես մոռացել, իսկ հիմա «տավառնի» վիդի է եկել մի փոքր, չնայած` էլի նույն գեղոն է…     Ծյոծ, ազզզզ, իշխանության գալուց հետո կուռքիդ «բեզռազմեռ» չաղանալն ու հիմա նիհարելը` նրա տերերի պահանջն է, … Read more

«ՔՊ-ականներից որևէ մեկը չարձագանքեց կոչիս՝ մայրիկիս համոզել, թե խաղաղությունն արդեն եկել է»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ․ «Այս օրերին էլ Նիկոլը սկսել է պատերազմ-խաղաղություն կեղծ երկընտրանքն առաջ տանել։      Պատասխաններ, փաստարկներ դեռ շատ են լինելու։      Հիմա տեղադրում եմ դեռ ամիսներ առաջվա ելույթս։     Պատասխաններ այդ կեղծ բաժանման, Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթի, դրանում հայկական շահով առաջնորդված բոլոր առաջարկների բացակայության մասին։     Ի … Read more