Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ, փոխանցում է BBC-ն։ Նշվում է, որ հայտարարությունն արվել է Իրանի Խարգ կղզում ԱՄՆ-ի հարվածներից հետո։ «Իրանի դեմ պայքարը, որը գլխավորում են ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը, կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կլինի»,- ասել է Կացը։