«ՍԴ դատավորների աշխատավարձը կավելանա՝ կախված ստաժից»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձի կառուցվածքը և չափն իրականում համարժեք չէ իրենց զբաղեցրած բարձր կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեությանը բնորոշ բարձր պատասխանատվության մակարդակին։ Արդյունքում օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ՍԴ դատավորների վարձրատրությունը՝ սահմանելով լրացուցիչ աշխատավարձի տարբերակված համակարգ»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «ՍԴ նախագահին, փոխնախագահին և դատավորներին կվճարվի … Read more

«Մինչ իշխանությունը կարկանդակ է ուտում, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ-ում, ճեպազրույցի ժամանակ, լրագրողը Էկոնոմիկայի նախարարին հիշեցրեց, որ մինչ իշխանությունն անհոգ կարկանդակ է ուտում, միջին խավը սոցիալական խնդիրների է բախվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են: Գևորգ Պապոյանը խոսեց տնտեսական աճի, առողջապահության ապահովագրության, թոշակների բարձրացման մասին: Լրագրողի դիտարկմանը՝ մենք գնաճից ենք խոսում, նախարարն ասաց. «Իհարկե կա գնաճ, որը խնդրահարույց է ու կա պատասխանատու մարմին՝ ԿԲ»:

«Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության կանխատեսելի գործողությունները «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի, ինչպես նաև արցախյան պատերազմում նահատակված հերոսի քրոջ՝ բազմազավակ մոր նկատմամբ, գալիս են լրացնելու իշխանությունների այլանդակությունների այն շղթան, որը արդեն 8 տարի է՝ հասարակությանը պահում է մշտական ալեկոծության մեջ։     Բայց խնդիրը ապօրինաբար գործող «իրավապահ» կառույցների երևացող … Read more

«Ժողովրդավարությունից խոսող Փաշինյանը շարունակում է ռեպրեսիաները»․ Արթուր Միքայելյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խիստ դատապարտելի է ոստիկանների կողմից բազմազավակ կնոջ ձերբակալությունը, ապա քննչական բաժին տեղափոխելը, այն բանի համար, որ համարձակվել է Փաշինյանի հասցեին մեկնաբանություն գրել։     Ինչպե՞ս կարելի է նման բան անել գիշերով, այն էլ` երեխաների աչքի առջև։     Շեշտեմ, որ կինը զոհված զինծառայողի քույր է, Արցախից բռնի տեղահանված, … Read more

Իսրայելը փորձել է սպանել Իրանի հետախուզության նախարարին | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելը փորձել է սպանել Իրանի հետախուզության նախարար Սեյեդ Էսմայիլ Խաթիբին։ Իսրայելական Channel12-ի հաղորդմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Թեհրանում գտնվող Իրանի հետախուզական գերատեսչության ղեկավարի տանը, հարձակման պահին նա տանն է եղել։ Նրա ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում:

Դատարանը պահպանեց Միքայել Սրբազանի տնային կալանքը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Դատարանը որոշեց պաշտպանական կողմի ներկայացրած՝ խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունը մերժել: Անդրադառնալով պաշտպանների նախորդ միջնորդությանը՝ դատարանը որոշեց բավարարել՝ թույլատրելով Միքայել Աջապահյանին մասնակցել կիրակնօրյա պատարագներին»,- Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց դատավորը: Նա պարզաբանեց, որ պատարագին ներկա գտնվելը չի նշանակում՝ պատարագի մատուցում:

«Կանխատեսելի է Իրանի դեմ պատերազմի հաջորդ շրջափուլը». Արմեն Պետրոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն իսկ կանխատեսելի է, որ Նովռուզին ընդառաջ՝ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում հնարավոր է՝ փոխեն ռազմագործողությունների մարտավարությունը։     Ըստ այդմ, նոր մարտավարական մոտեցումը ենթադրում է հնարավորություն ստեղծել Իրանի ներսում վարչակարգից դժգոհ հասարակական խմբերին համար ակտիվանալու և իշխանությունը զավթելու գործողություններ նախաձեռնելու։     Թերևս, այս մարտավարական մոտեցման հետագա զարգացումն ավելի կանխատեսելի … Read more

«Երբ տրամաբանությունը բացակա է». Ոսկան Սարգսյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է․ «Շատ ծանրութեթև է արվում Իրական Հայաստանի գաղափարախոսության այն արտահայտությունը, թե անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: Շատ կարևոր է պարզաբանել, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը: Երբ դուք մի հոգուց եք կախված, դուք անկախ չեք: Երբ դուք շատերից եք … Read more

Խորթ մայրը շուրջ 2 ամիս բռնության է ենթարկել փոքրիկին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Արարատի մարզում 1 տարեկան 2 ամսական երեխային ծեծելու դեպքի վարույթով կասկածյալ խորթ մայրը շուրջ 2 ամիս բռնության է ենթարկել փոքրիկին։ Այս մասին «Նյուզ»-ին հայտնել են դատախազությունից։ Երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով … Read more

Միքայել Սրբազանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸՄԱՄՈՒԼ.ամ – Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: ԼրահավաքՀեռ.` +374 (10) 55-20-59Էլ. փոստ` info@mamul.am ԳովազդՀեռ.` +374 (91) 99-22-02Էլ. փոստ` marketing@mamul.am