«Հասարակության մեջ օրեցօր ավելի է խորանում կախվածությունը՝ թե՛ թմրանյութերից, թե՛ օնլայն խաղերից»․ Մանե Թանդիլյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.     Մեր հասարակության մեջ օրեցօր ավելի է խորանում կախվածությունը՝ թե՛ թմրանյութերից, թե՛ օնլայն խաղերից։ Սրա համար նույնիսկ վիճակագրություն պետք չէ․ անզեն աչքով էլ ակնհայտ է՝ մենք որպես հասարակություն աստիճանաբար հիվանդանում ենք։     Ամենացավալին այն է, որ այսքան ահազանգերի ու կոչերի ֆոնին խնդրի դեմն առնելու համար … Read more

«Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում»․ Նիկոլ Փաշինյանը՝ արցախցիներին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մենք պետք է կենտրոնանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ Ղարաբաղից տեղահանված մեր քույրերն և եղբայրները ստանան ՀՀ քաղաքացիություն, տնավորվեն ՀՀ-ում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ։ Կառավարության տրամադրած աջակցությամբ 1700 ընտանիք արդեն տուն է ձեռք բերել Հայաստանում, սա մի կողմից քիչ թիվ չէ, մյուս կողմից մեզ անհանգստացնում է, որովհետև ուզում ենք, … Read more

«Այսօր սպասվում են մեծ անակնկալներ»․ Իսրայել Կաց (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր բոլոր ճակատներում սպասվում են մեծ անակնկալներ, որոնք Իրանի և «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմը կբարձրացնեն նոր մակարդակի։ Ինչպես հաղորդում է Ynet-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Կացը նաև նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին լիազորել են Իսրայելի պաշտպանության բանակին գործել իրանցի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի վերացման ուղղությամբ՝ «առանց լրացուցիչ թույլտվություն … Read more

«Այլևս թույլ չենք լինելու». Սամվել Կարապետյանի ուղերձը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Անվտանգային ծրագրի շնորհանդեսի ժամանակ ներկայացվել է նաև Սամվել Կարապետյանի ուղերձը. տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով: «30 տարի բիզնեսում ինքս նախ սովորել և յուրացրել եմ հմտություններս բանակցելու ուժեղի դիրքերից, հաստատել եմ կապեր՝ աշխարհի տարբեր կենտրոններում: Այդ փորձն ու միջազգային կապերը ծառայեցնելու եմ ՀՀ արտաքին քաղաքականությանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

«Սամվել Կարապետյանը խոստանում է՝ վերադարձնելու ենք բոլոր գերիներին». Արեգա Հովսեփյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ՀՀ իշխանությունները լիովին հրաժարվել են մեր գերիների վերադարձի հարցի օրակարգից»,- Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։ «Սամվել Կարապետյանը խոստանում է՝ մենք վերադարձնելու ենք բոլոր գերիներին: Իսկ մենք գիտենք, որ նա ինչ ասում՝ անում է»,- հավելել է Հովսեփյանը:

«Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց»․ Տաթևիկ Սողոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «24 ժամ էլ չանցավ Բագրատ Սրբազանի դեմ իրավական արշավանքի մասին նախորդ գրառումիցս, ինչ զարմանալի զուգադիպությամբ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց, որով փորձում է վերակենդանացնել մի գործ, որի մասին դեռևս խոսելու ցանկություն չունեի։     Այսպես, ուրեմն Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ Սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել … Read more

«Առաջիկա օրերին կօգտագործենք զենք, որը նախկինում չենք օգտագործել»․ Աքրամինիա | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողությունում կիրառել նոր զինատեսակ։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան: «Առաջիկա օրերին մենք կօգտագործենք զենք, որը նախկինում չենք օգտագործել»,- նրա խոսքերը մեջբերում է իրանական SNN-ը: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին։ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում … Read more

«Եգիպտացորեն ուտելու փոխարեն կարող էր աշխարհի առաջնորդների հետ քննարկել տարածաշրջանային գործընթացները». Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ՀՀ ժողովուրդն ուժեղ առաջնորդ է փնտրում: Մարդիկ հոգնել են թուլությունից, թույլ Փաշինյանից, ով ավտոբուսում եգիպտացորեն է ուտում, փոխարենը կարող էր աշխարհի առաջնորդների հետ գոնե հեռախոսով քննարկել տարածաշրջանային գործընթացները»,- Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Մարդկանց ավելի քան 80 տոկոսը, ըստ հարցումների, վախենում է, որ թույլ Կառավարությունը ՀՀ-ի … Read more

«ԲԿ-ի տնօրենի տանուլ տված միլիոնների բացն ինչպե՞ս է լրացվելու»․ հարց՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենը ԲԿ-ի փողը կազինոյում կրվեց։ Ձեր կուսակիցը միլիոններ է տանուլ տվել խաղատանը, այդ բացն ինչպե՞ս է լրացվելու»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ «Այդ բացը պետք է լրացվի քրեական գործի շրջանակներում, գումարը պետք է վերադարձվի»,- նշեց նախարարը։ Լրագրողի դիտարկմանը՝ մինչ այդ ծախսն ինչպե՞ս է փակվելու, Ավանեսյանը պատասխանեց․ «ԲԿ-ի ընթացիկ … Read more

Թուրքիայում կտեղակայվի ևս մեկ «Patriot» համակարգ | ՄԱՄՈՒԼ.ամ

ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները երկրում կտեղակայեն ևս մեկ «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ «Մեր օդային տարածքի և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ազգային մակարդակով ձեռնարկված միջոցառումներից բացի, Ադանայում տեղակայվում է ևս մեկ Patriot համակարգ»,- հայտնել է գերատեսչությունը։