Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ յոթ պայման

Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ յոթ պայման: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim-ը։ «Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է ներկայացրել Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ յոթ պայման, և նեղուցը կմնա փակ, քանի դեռ չեն կատարվել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հաստատված այդ յոթ պայմանները»,-գործակալությանը հայտնել է աղբյուրը։ Ավելի վաղ Իրանի Արտաքին … Read more

Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար, ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի. Պապոյան

Ըստ բաց աղբյուրների Ռոբերտ Քոչարյանը 1998-2008թթ. ստացել է ամսական 80-400 հզ. դրամ աշխատավարձ, 10 տարում՝ ընդհանուր շուրջ 35 մլն դրամ կամ այսօրվա փոխարժեքով շուրջ 96 հազար դոլար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:   «Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից ու իր ընտանիքից պահանջում է 200 մլն դոլար, որպես ապօրինի … Read more

Առողջապահության նախկին նախարարի որդու հարսանիքն է․ ովքեր են ներկա

«Դվին» ռեստորանային համալիրում այս պահին ընթանում է Առողջապահության նախկին նախարարներից Լևոն Ալթունյանի որդու՝ Նորայր Ալթունյանի հարսանիքը։ Ինչպես տեղեկացավ Irakanum.am-ը հայրը՝ «Վարդանանց» ԲԿ-ի հիմնադիրը հոգացել է, որ որդու հարսանիքը բավականին շքեղ կազմակերպվի։ Հրավիրված են հայտնի հյուրեր, ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկա իշխանությունից։ Մասնավորապես հարսանիքին են Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ամուսնու հետ, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, … Read more

Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը

Ակնկալվում է, որ երկուշաբթի Օմանում կայանալիք՝ Իրանի և տարածաշրջանի երկրների մասնակցությամբ հանդիպման ընթացքում կքննարկվեն Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր։ Այս մասին Reuters-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով, ստորագրված համաձայնագրի հասնելու հավանականությունը ցածր է։ Իրանցի պաշտոնյան նշել է, որ հանդիպումը կայացել է Օմանի նախաձեռնությամբ։ Նա … Read more

ՀԹՖ նախագահը հանդիպել է Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի ու թենիսի ֆեդերացիայի նախագահներին

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովի աջակցությամբ Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Վեսելա Լեչևայի և երկրի թենիսի ֆեդերացիայի նախագահ Իվան Տիկովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թենիսիստների պատրաստության, համատեղ ուսումնամարզական գործընթացների, մարզչական և մրցավարական կազմերի վերապատրաստման, մասնագիտական կարողությունների զարգացման և աշխատանքի որակի բարձրացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Հանդիպմանը … Read more

Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում, կիսակառույց շենքի նկուղում, անմարդկային պայմաններում հայտնաբերված 59-ամյա Հակոբ Սարգսյանը երեկ հիվանդանոցում մահացել է։ Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Արմավիրի մարզում գտնվող կիսակառույց շենքի նկուղում հայտնաբերվել էին Արմավիրի երկու բնակիչ։ Նրանք գտնվել էին ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում՝ թերսնված և գերհյուծված վիճակում, ինչից հետո տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն։ Բուժհաստատությունում … Read more

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է սեպտեմբերի 13-ին՝ Խաչվերացի տոնին, թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․ ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին/կբերվի Խաչափայտի մասունք/ Բյուրականի Սուրբ Հովհաննես Կոշի Սուրբ Ստեփանոս Թալինի Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ ԺԱՄԸ 10:30 Կարբիի Սուրբ Աստվածածին … Read more

Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «L’Œuvre d’Orient» (Գործք Արևելքի) կազմակերպության անդամներին՝ առաջնորդությամբ գլխավոր տնօրեն եպիսկոպոս Հյուգ դը Վուայմոնի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը կազմակերպության գլխավոր տնօրենն ուրախություն հայտնեց ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանն արժանանալու … Read more

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ այգում բռնկված կրակը տարածվել ու հասել է բնակելի տան տարածք

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոցի 37/33 հասցեին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել, որը տարածվում է դեպի բնակելի տան հատված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ և … Read more

ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ սկանդալային մանրամասներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեռ անդամ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ, որը Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցին ուղարկել է ՆԳՆ-ն։  Այս մասին հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները։ Վարույթի պատճառ հանդիսացել է Սարգսյանի կողմից ապօրինի պետհամարանիշով երթևեկելու հանգամանքը։ Իսկ ինչ ապօրինի պետհամարանիշի մասին է խոսքը, ինչպես է այն հասել Սարգսյան Հայկին և ինչ պատմություն … Read more