Առողջապահության նախկին նախարարի որդու հարսանիքն է․ ովքեր են ներկա

«Դվին» ռեստորանային համալիրում այս պահին ընթանում է Առողջապահության նախկին նախարարներից Լևոն Ալթունյանի որդու՝ Նորայր Ալթունյանի հարսանիքը։ Ինչպես տեղեկացավ Irakanum.am-ը հայրը՝ «Վարդանանց» ԲԿ-ի հիմնադիրը հոգացել է, որ որդու հարսանիքը բավականին շքեղ կազմակերպվի։ Հրավիրված են հայտնի հյուրեր, ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկա իշխանությունից։ Մասնավորապես հարսանիքին են Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ամուսնու հետ, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։ 

Երաժշտական ելույթներով հանդես են գալիս «Կարեն Սևակ» խումբը, հարսանիքին երգել է նաև Էրիկ Կարապետյանը։

 

Leave a comment