https://arm.sputniknews.ru/20261008/3-eramsjakum-rd-shuka-e-mutq-gvortsel-5-artasahmanjan-apranqanish-ajd-tvum-hajastanic-107835593.html
3 եռամսյակում ՌԴ շուկա է մուտք գործել 5 արտասահմանյան ապրանքանիշ, այդ թվում` Հայաստանից
3 եռամսյակում ՌԴ շուկա է մուտք գործել 5 արտասահմանյան ապրանքանիշ, այդ թվում` Հայաստանից
Sputnik Արմենիա
Հայաստանից ռուսական շուկա է մուտք գործել ռեստորանային ապրանքանիշ, որը կետ է բացել Մոսկվայի Տվերսկոյ բուլվարում։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T08:30+0400
2026-10-08T08:30+0400
2026-10-08T08:30+0400
ռուսաստան
հայաստան
ռեստորան
ապրանքանիշ
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. 2026 թվականի 3 եռամսյակի ընթացքում ՌԴ շուկա է մուտք գործել 5 արտասահմանյան ապրանքանիշ, այդ թվում` Հայաստանից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով խորհրդատվական ընկերությունների տվյալները։Ինչպես հայտնել են «NF Group»-ում, 2026 թվականի առաջին եռամսյակում «Սպորտմաստեր» ցանցի միջոցով սկսել է աշխատել ավստրիական «Zanier» ապրանքանիշը։ Երրորդ եռամսյակում Մոսկվայի «Աֆիմոլ Սիթի» առևտրի կենտրոնում բացվել է կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի խանութ, որը ստեղծել են ռուսական «Ռեդ Սոֆթ» ընկերությունն ու չինական «Passion»-ը։ Ամռանը Կազանի «Մեգա» առևտրի կենտրոնում բացվել է ռուս-չինական «Polaris | TCL» նախագծի խանութը, որտեղ նույնպես կենցաղային տեխնիկա է վաճառվում։Բացի այդ, ինչպես հայտնել են CORE.XP–ում, Հայաստանից ռուսական շուկա է մուտք գործել IYKYK ռեստորանային ապրանքանիշը, որը կետ է բացել Մոսկվայի Տվերսկոյ բուլվարում գտնվող «Համի տանը» («Дом вкуса»)։ Ռուսաստան է մուտք գործել նաև չինական «Much Fun» ապրանքանիշը, որը խաղային սարքերի խանութ է գործարկել «Աֆիմոլում»։«Համեմատության համար նշենք, որ ամբողջ 2025 թվականին երկրում սկսել են աշխատել 15 միջազգային ապրանքանիշներ», – նշել է «NF Group»-ի ներկայացուցիչը։Եվս հինգ արտասահմանյան մանրածախ վաճառողներ, որոնք նախկինում ներկա էին ռուսական շուկայում, իրենց վաճառակետերն են բացել:«Դրանց թվում են տնային ապրանքների «Да дому» ապրանքանիշը (Բելառուս), մանկական ապրանքների մանրածախ վաճառող «Gustavo Gano»-ն (Վիետնամ) և հագուստի 2 գերմանական ապրանքանիշ` «Frapp»–ը և «Oliver»-ը»,– ասել է Առևտրային անշարժ գույքի և մանրածախ առևտրի փորձագետների ասոցիացիայի փորձագետ Նատալյա Կերմեդչիևան: Իսկ ճամպրուկների և պայուսակների իտալական ապրանքանիշ «Eberhart»-ը ևս մեկ խանութ է բացել Մոսկվայում։Կերմեդչիևայի խոսքով՝ արտասահմանյան ապրանքանիշները Ռուսաստանում շատ խանութներ չեն բացում, քանի որ ավելի մեծ հստակություն են ակնկալում այն շուկայի կարգավիճակի վերաբերյալ, որտեղ մուտք են գործում։
2026
Լուրեր
am_HY
ռուսաստան, հայաստան, ռեստորան, ապրանքանիշ
ռուսաստան, հայաստան, ռեստորան, ապրանքանիշ
Հայաստանից ռուսական շուկա է մուտք գործել ռեստորանային ապրանքանիշ, որը կետ է բացել Մոսկվայի Տվերսկոյ բուլվարում։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. 2026 թվականի 3 եռամսյակի ընթացքում ՌԴ շուկա է մուտք գործել 5 արտասահմանյան ապրանքանիշ, այդ թվում` Հայաստանից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով խորհրդատվական ընկերությունների տվյալները։
Ինչպես հայտնել են «NF Group»-ում, 2026 թվականի առաջին եռամսյակում «Սպորտմաստեր» ցանցի միջոցով սկսել է աշխատել ավստրիական «Zanier» ապրանքանիշը։ Երրորդ եռամսյակում Մոսկվայի «Աֆիմոլ Սիթի» առևտրի կենտրոնում բացվել է կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի խանութ, որը ստեղծել են ռուսական «Ռեդ Սոֆթ» ընկերությունն ու չինական «Passion»-ը։ Ամռանը Կազանի «Մեգա» առևտրի կենտրոնում բացվել է ռուս-չինական «Polaris | TCL» նախագծի խանութը, որտեղ նույնպես կենցաղային տեխնիկա է վաճառվում։
Բացի այդ, ինչպես հայտնել են CORE.XP–ում, Հայաստանից ռուսական շուկա է մուտք գործել IYKYK ռեստորանային ապրանքանիշը, որը կետ է բացել Մոսկվայի Տվերսկոյ բուլվարում գտնվող «Համի տանը» («Дом вкуса»)։ Ռուսաստան է մուտք գործել նաև չինական «Much Fun» ապրանքանիշը, որը խաղային սարքերի խանութ է գործարկել «Աֆիմոլում»։
«Համեմատության համար նշենք, որ ամբողջ 2025 թվականին երկրում սկսել են աշխատել 15 միջազգային ապրանքանիշներ», – նշել է «NF Group»-ի ներկայացուցիչը։
Եվս հինգ արտասահմանյան մանրածախ վաճառողներ, որոնք նախկինում ներկա էին ռուսական շուկայում, իրենց վաճառակետերն են բացել:
«Դրանց թվում են տնային ապրանքների «Да дому» ապրանքանիշը (Բելառուս), մանկական ապրանքների մանրածախ վաճառող «Gustavo Gano»-ն (Վիետնամ) և հագուստի 2 գերմանական ապրանքանիշ` «Frapp»–ը և «Oliver»-ը»,– ասել է Առևտրային անշարժ գույքի և մանրածախ առևտրի փորձագետների ասոցիացիայի փորձագետ Նատալյա Կերմեդչիևան: Իսկ ճամպրուկների և պայուսակների իտալական ապրանքանիշ «Eberhart»-ը ևս մեկ խանութ է բացել Մոսկվայում։
Կերմեդչիևայի խոսքով՝ արտասահմանյան ապրանքանիշները Ռուսաստանում շատ խանութներ չեն բացում, քանի որ ավելի մեծ հստակություն են ակնկալում այն շուկայի կարգավիճակի վերաբերյալ, որտեղ մուտք են գործում։