Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռևս որոշված չեն․ Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռևս որոշված չեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։ «Դեռ ոչ»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք հստակեցվել են այցի ժամկետները։

Ձերբակալվել են ՝ Մեղրիի քաղաքապետը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Irakanum-ի տեղեկությունը՝ ձերբակալվել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը։ «Ի պատասխան հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը»,-ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:  Նախաքննության շահերից ելնելով՝ այլ … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանին

Հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ ձերբակալել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանին։ Irakanum-ի տեղեկություններով, ենթադրյալ կաշառք տալ/ստանալուն է վերաբերվում գործը, ինչի շրջանակում ձերբակալվել է ՔՊ-ական քաղաքապետը։  Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի մայիսի 30-ից։ Նշենք, որ Խաչատուր Անդրեասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրիի տարածքային կառույցի խորհրդի նախագահն է։

Տնտեսական դիվանագիտություն, պաշտպանական գործընկերություն․ դեսպանը ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա հարաբերության առաջնահերթությունները

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն առաջին հանդիպումն է անցկացրել դեսպանության թիմի հետ։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց նրանց մշտական հանձնառության համար՝ հասցնելու Ֆրանսիա – Հայաստան հարաբերություններն աննախադեպ մակարդակի։ «Մշակութային համագործակցություն, տնտեսական դիվանագիտություն, պաշտպանական գործընկերություն, հյուպատոսական ծառայություն․ մեր հավակնությունները ներառում են բոլոր ոլորտները»։

Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։ Այս մասին ասված է ընկերության LinkedIn-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է «Սիվիլնեթ»-ը։ Հղում անելով Գրիգորյանի՝ պետական կառավարման բարձրագույն օղակներում ունեցած փորձին՝ ընկերությունը նշում է, որ նրա կարիերան ընդգրկում է ռազմավարական կառավարման, … Read more

Կաթողիկոսը խոսել է Բաքվում պահվող հայ գերիների մասին

Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» (Churches for Middle East Peace) կազմակերպության պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։ Հանդիպմանը Վիգեն արքեպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման … Read more