Նոր ռեպրեսիաներ․ «Հրապարակ» | Irakanum.am

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախընտրական ակտիվ աշխատանքների մեջ է, բոլոր համայնքներում գրասենյակներ են բացում, հանդիպումներ ունենում, թիմ հավաքում, ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել, ինչը խիստ անհանգստացնում է իշխանություններին։ «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ագրեսիվ հակաքարոզչություն իրականացնելուց զատ, իշխանական պատժիչ մեքենան է նաեւ գործի անցել։ Տեղեկություններ ունենք, որ իշխանության … Read more

Օրինականությունից ու սահմանադրականությունից խոսող իշխանության ներկայացուցիչներին արժե հիշեցնել՝ ինչ «օրինականություն» կիրառեցին իրենք՝ Վանաձորում. Մամիկոն Ասլանյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հրապարակումը. «Երբ այսօր իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները խոսում են օրինականությունից ու սահմանադրականությունից՝ հատկապես զուգահեռներ տանելով Սամվել Կարապետյանի թեկնածության հետ, արժե հիշեցնել, թե ինչ «օրինականություն» է կիրառվել Վանաձորի դեպքում։ Այդ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, որոնք միայն Վանաձորը վերահսկելու նպատակով տասնյակից ավելի անգամ փոխել են օրենքներ, կիրառել են քրեաիրավական, … Read more

Հայերի գենը միակն է, որը 3000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս Անանիկյան

Հայերի գենը միակն է, որը 3000 տարի մնացել է անփոփոխ․ «Life Armenia»-ի հետ զրույցում նշել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ Պետրոս Անանիկյանը։  

Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Վաչե Գաբրաշը, այլ սփյուռքահայ գործիչներ կառավարությանը կոչ են անում չխառնվել Եկեղեցու ներքին գործերին

Հայտարարություն Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ. «Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են, որոնք պատմականորեն բնակվել են մեր Հարավային Կովկասում մեր նախնիների հողերում: Մենք նաև աշխարհում քրիստոնեական հավատքի ամենահին դավանողներից ենք 301 թվականից, երբ Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Այդ ժամանակվանից հայերի մեծամասնությունը (այսօր գրեթե 97%-ը) Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ են: Օսմանյան կայսրության անկումից հետո … Read more

ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ պատգամավորի թեկնածու

 ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.   Սիրելի կուսակցական ընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից հաստատվել է թեկնածությունս՝ որպես 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր կուսակցության համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու: Հուսով եմ, որ առաջիկա օրերին ցուցակի ձևավորման քվեարկության ժամանակ ձեր 50-յակում կընտրեք նաև ինձ:Ես քվեաթերթիկում 12-րդն եմ:

Փաշինյանի վարկանիշն ակնհայտ ընկել է, բայց դեռևս որևէ քաղաքական ուժ ավել վարկանիշ չունի, բոլորն իլյուզիաների մեջ են ապրում. Նաիրի Սարգսյան

Փաշինյանի վարկանիշն ակնհայտ ընկել է, բայց դեռևս որևէ քաղաքական ուժ ավել վարկանիշ չունի, բոլորն իլյուզիաների մեջ են ապրում: Այս մասին Tert.am (http://tert.am/)-ին տված հարցազրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «Շատ վատ է, որ քաղաքական ուժերը չեն պատկերացնում, որ 2021-ին եղել է ոչ թե վարկանիշային ընտրություն, այլ՝ հակավարկանիշային, այսինքն՝ ես ավելի շատ … Read more

Փաշինյանի վարկանիշն ակնհայտ ընկել է, բայց դեռևս որևէ քաղաքական ուժ ավել վարկանիշ չունի, բոլորն իլյուզիաների մեջ են ապրում. Նաիրի Սարգսյան

Փաշինյանի վարկանիշն ակնհայտ ընկել է, բայց դեռևս որևէ քաղաքական ուժ ավել վարկանիշ չունի, բոլորն իլյուզիաների մեջ են ապրում: Այս մասին Tert.am (http://tert.am/)-ին տված հարցազրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «Շատ վատ է, որ քաղաքական ուժերը չեն պատկերացնում, որ 2021-ին եղել է ոչ թե վարկանիշային ընտրություն, այլ՝ հակավարկանիշային, այսինքն՝ ես ավելի շատ … Read more

Զոհերի գնով հասել ենք մի կետի, որ ՀՀ-ն այսօր աշխարհի ծայրագավառից տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»–ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով միջոցառման մասնակիցներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխաակազմից։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, նշել, որ վերջերս Հայաստանի Կառավարությունն ընդունել է … Read more

«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել՝ ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը». այսօր Վարդանանց տոնն է, նաև՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը:  Վարդանանց տոնը հայ ժողովրդի պատմության ամենաառանցքային էջերից մեկն է։ Այն նվիրված է 451 թվականի մայիսին Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտին, որտեղ հայկական զորքը՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, դուրս եկավ պարսկական գերհզոր բանակի դեմ։ Սա պայքար էր հանուն խղճի ազատության, քրիստոնեական … Read more