Փաշինյանի վարկանիշն ակնհայտ ընկել է, բայց դեռևս որևէ քաղաքական ուժ ավել վարկանիշ չունի, բոլորն իլյուզիաների մեջ են ապրում. Նաիրի Սարգսյան

Փաշինյանի վարկանիշն ակնհայտ ընկել է, բայց դեռևս որևէ քաղաքական ուժ ավել վարկանիշ չունի, բոլորն իլյուզիաների մեջ են ապրում: Այս մասին Tert.am (http://tert.am/)-ին տված հարցազրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «Շատ վատ է, որ քաղաքական ուժերը չեն պատկերացնում, որ 2021-ին եղել է ոչ թե վարկանիշային ընտրություն, այլ՝ հակավարկանիշային, այսինքն՝ ես ավելի շատ չեմ սիրում այս ուժին, քան մյուսին, սա է եղել հիմնական մեխը:

Մենք փորձում ենք 2026 թվականի ընտրությունները տանենք վարկանիշային ընտրության: Իշխանությունը գիտի իր վարկանիշը, ինքն ամեն ինչ պետք է անի հակավարկանիշային ընտրություն ստեղծելու համար, դա միայն Հայաստանում չէ, աշխարհում է այդպես, յուրաքանչյուր իշխանություն ինքն է որոշում իր թիվ մեկ ընդդիմադրին»,-նշել է նա:  Սարգսյանը հավելել է, որ շուտով կուրվագծվի, թե իշխանությունն ում է հռչակելու թիվ մեկ ընդդիմություն: «Թիվ մեկ ընդդիմադիրին, եթե հռչակեց, նշանակում է՝ ինքն իր մեջ համոզմունք ունի, որ նրան արդեն հաղթել է, ու սրանով հասարակության ուշադրությունը շեղվում է: 

Պայմանականորեն՝ ենթադրենք 20 ուժ է մասնակցում, 20 ուժի մեջ ուշադրությունն արհեստականորեն սևեռվում է իշխանության և թիվ մեկ ընդդիմության վրա»,-ասել է Նաիրի Սարգսյանը:

 

Leave a comment