Ձերբակալվել են ՝ Մեղրիի քաղաքապետը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Irakanum-ի տեղեկությունը՝ ձերբակալվել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը։

«Ի պատասխան հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը»,-ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը: 

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չհայտնեցին։

Leave a comment