«Բողոքական» եկեղեցական կազմակերպությունը հովանավորում է Վարդենիսում դպրոցի կառուցումը՝ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կառուցել խոշոր կրթահամալիր՝ համագործակցելով Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է փաստաթուղթը, որի համաձայն՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026–2029 թվականներին։ Այն ներառում է հանրակրթական դպրոց, մանկապարտեզ և երեխաների համայնքահեն ցերեկային … Read more

12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյnւթ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ

12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ «Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2026 թվականի հունիսի 7-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ … Read more

Հայ մարդը դեմ է քվեարկել Հայաստանի ադրբեջանացման ծրագրին` նույնիսկ անասելի ռեպրեuիաների, ստի ու կեղծիքի պայմաններում. Շարմազանով

Մի լսեք նիկոլական աղմուկը։ Մի հիասթափվեք։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Հայ մարդը դեմ է քվեարկել Հայաստանի ադրբեջանացման ծրագրին,նույնիսկ անասելի ռեպրեսիաների,ստի ու կեղծիքի պայմաններում։ ՀՀ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին դեմ է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն,Եկեղեցու ու Վեհափառի դեմ արշավին,Անկախության հռչակագրից հրաժարվելուն։ Ինչքա՞ն ուզում են Հաջիեւի «դեսանտ» գա … Read more

Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրել է. «Բայց թուրքական տեխնոլոգիան պարզապես ուզում էր Ռոբերտ Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ: Սովորական իրավիճակում, երբ նրանից անձնագիր են պահանջում, նա էլ, ինչպես մյուս քաղաքացիները, տալիս է անձնագիրը: Էնպես, ինչպես արեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հետ՝ թաքուն, հետևից նկարելով բանտախցում: Եվ հիմա ԱԱԾ-ն այ էդ թաքուն … Read more

Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ

ՀՀԿ ԳՄ հայտարարությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ․ «Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ չեն կայացել. կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված, կենտրոնացված ղեկավարությամբ իրականացված և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ պսակված հանցավոր գործողություն՝ ուղղված ժողովրդի կամքի յուրացմանը։ Մեր կուսակցությունը հետևողականորեն ու սկզբունքորեն արձանագրել է, որ այս ընտրությունները նախապատրաստվում էին … Read more

Հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.   «Իրանի և ԱՄՆ-ի մեջև ձեռքբերված համաձայնությունը կարևոր խթան է ողջ տարածաշրջանի, և հատկապես մեր երկրի համար: Հուսանք, որ մինչև հունիսի 19-ը խոչնդոտող զարգացումներ չեն լինի, և Հուշագիրը կստորագրվի:   Իսկ հաջորդող երկամսյա բանակցություններում կարևոր է, որպեսզի կողմերն այնպիսի պայմանագիր պատրաստեն, որը երկար ժամանակով … Read more

Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը մասնակցելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ Նիկոլ Փաշինյանն իր որոշման մեջ նշել է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։   Որոշումը ստորագրվել է հունիսի 11-ին։ Գործուղումը նախատեսված է 2026թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի … Read more