«Այսօր»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտե են կանչել ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, որպեսզի ծեծի գործով տուժողին հայտնեն նախաքննության ավարտի մասին։
«Նախաքննական մարմինը ավելի վաղ պատրաստվում էր գործով մեղադրյալներին և Ավետ Կոնջորյանին դեմ առ դեմ հարցաքննել, սակայն առերեսումները տեղի չէին ունեցել, քանի որ մեղադրյալները հրաժարվել էին առերեսվել Ավետ Կոնջորյանի հետ»,- գրել է լրատվամիջոցը։