Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով

Լուվրը դիմել է այցելուներին՝ զգուշացնելով ծայրահեղ բարձր ջերմաստիճանները հաշվի անելու անհրաժեշտության մասին, որոնք սպասվում են կիրակի՝ հունիսի 21-ից։ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ թանգարանը խորհուրդ է տալիս փոխել այցելության տեմպը և պահպանել նախազգուշական միջոցները, որպեսզի խուսափեն գերտաքացման հետևանքներից։ Այցելուներին խորհուրդ է տրվում չշտապել ցուցադրությունը դիտելիս, կրել թեթև հագուստ և պարտադիր պահպանել օրգանիզմի … Read more

«Թել-Սել»-ը նոր հարված է հասցնում քաղաքացիների գրպանին․ միջնորդավճարը դարձել է 500 դրամ

Թե ինչպես ստացվեց, որ Երևանի հասարակական տրանսպորտի ֆինանսական օպերատորը մենաշնորհային դիրքով դարձավ «Թել-Սել» ընկերությունը, մինչ օրս բազմաթիվ հարցերի ու կասկածների տեղիք է տալիս։ Այն, որ այս համակարգի ներդրումից հետո տասնյակ հազարավոր բողոքներ են հնչել, մեղմ ասած՝ ոչինչ չասել է։ Խափանվող վալիդատորներ, անհետացող կամ կորող գումարներ, վարչական տուգանքներ, անվերջ հերթեր և ժամանակի կորուստ. քաղաքացիները գրեթե ամեն … Read more

Bloomberg. ԵՄ-ը Թուրքիայից պահանջել է նոր պայմանագրերից բացառել ռուսական գազը

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատարինա Ռայխեն հայտնել է, որ Թուրքիան հասկանում է Եվրոպական միության դիրքորոշումն այն մասին, որ ըստ ԵՄ-ի հետ նոր պայմանագրերի՝ մատակարարվող գազը չպետք է ունենա ռուսական ծագում, հայտնել է Bloomberg գործակալությունը։ Նախարարի խոսքով՝ Բրյուսելը կպնդի այս պահանջի լիակատար պահպանումը Թուրքիայի մասնակցությամբ ապագա ցանկացած համաձայնագրում։ Ռայխեն այս հայտարարությունն արել է ուրբաթ … Read more

Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները. Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել է, որ հունիսի 20-ին օդի առավելագույն ջերմաստիճանները ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանական կայաններում կազմել են՝ 📍 Արարատ +38.3°C📍 Արմավիր +37.8°C📍 Ուրցաձոր +37.0°C📍 Արտաշատ +36.8°C📍 Երևան (Ագրոօդերևութաբանական կայան) +36.5°C📍 Երևան («Աերոլոգիական կայան) +35.0°C📍 Աշտարակ +35.0°C «Այսպիսով, Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները»,-նշել է Ազիզյանը:

Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ․ այս առումով զգալի առաջընթաց կգրանցենք․ Կոբախիձե

Մեր համագործակցության խորացումը Կենտրոնական Ասիայի երկրների հետ ընդհանուր առմամբ առանձնահատուկ նշանակություն ունի։ Այս մասին Տաջիկստանում վրացի լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Georgia Online-ը։ Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Վրաստանը յոթ երկիր կապում է Սև ծովի և, հետևաբար, Արևմտյան աշխարհի հետ։ Առևտրատնտեսական տեսանկյունից կարևոր է լիարժեքորեն օգտագործել այս ներուժը։ … Read more

«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան

«Ե. ԱԶԳ – ՏԱՃԱՐ __ ԱԶԳ – ԲԱՆԱԿ Պետություններն, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, հարևաններից, պատմական փորձառությունից, ունեցած հնարավորություններից, կոչված են անվտանգային համակարգ ունենալու, որը համալիր խնդիր է` ներառելով հասարակական բոլոր շերտերը և ոլորտները` առաջնային կարևորություն հաղորդելով մարտունակ և ուժեղ բանակի գոյությանը: Այս առումով, հատկապես թշնամիներով շրջապատված և պատմական դառն փորձառություն ունեցած, ցեղասպանություններ … Read more

Հովտաշենում վերջին հրաժեշտն են տվել Փամբակ գետում ջրահեղծ եղած 7-ամյա Նարեին

Շիրակի մարզի Հովտաշեն գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տվել հունիսի 15-ին Փամբակ գետն ընկած երկու քույրերից՝ 7-ամյա Նարեին։ 6-րդ օրն է՝ փրկարարները Փամբակ գետում որոնում են 13-ամյա Նարինեին, սակայն մինչ այս պահը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել։ Irakanum.am-ը տեղեկացավ, որ քույրերի մայրիկը՝ Արմինեն, 6-րդ օրն է հրաժարվել ջուր խմել՝ նշելով, որ այն իր … Read more

«7or.am» կայքի աշխատանքը առայսօր պարալիզացված է. Հայաստանի ԶԼՄ–ների ասոցացիայի հայտարարությունը

2026 թվականի մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ խուզարկություններ են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, Անդրանիկ Թևանյանի բնակարանում, ավտոտնակում և մեքենայում, ինչի արդյունքում, ի թիվս այլնի, առգրավվել են նաև «7or.am» լրատվավերլուծական կայքի տեխնիկական միջոցները, որոնցով ապահովվում էր կայքի անխափան աշխատանքը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԶԼՄ–ների ասոցացիան։ … Read more

«Իրանը ռազմական առումով լիովին ջախջախված է, Ամերիկան վերադարձել է». Թրամփ

Արմատական ձախերի ներկայացուցիչներն ու դեմոկրատները վերջապես հասկանում են, թե որքան հաջող էր մեր գործողությունը Իրանի դեմ։ Իրանը ռազմական առումով լիովին ջախջախված է։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. «Օբաման տարիներ շարունակ միայն միլիարդավոր դոլարներ էր փոխանցում Իրանին և երբեք չէր օգտագործում մեր զինված ուժերը՝ անելու այն, ինչ պետք էր՝ զսպելու Իրանին, որը, … Read more

Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է. «Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների Հայաստանի քաղաքական պատմության մեջ դժվար է հիշել մի դեպք, երբ ընտրությունների արդյունքները միաժամանակ վիճարկեն այսքան տարբեր քաղաքական ուժեր։ Սա սովորական հետընտրական վեճ չէ։ Նախկինում ևս ընտրությունների արդյունքները վիճարկվել են՝ 1996, 2003, 2008, 2013 և 2021 թվականներին։ Սակայն այդ դեպքերում … Read more