Bloomberg. ԵՄ-ը Թուրքիայից պահանջել է նոր պայմանագրերից բացառել ռուսական գազը

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատարինա Ռայխեն հայտնել է, որ Թուրքիան հասկանում է Եվրոպական միության դիրքորոշումն այն մասին, որ ըստ ԵՄ-ի հետ նոր պայմանագրերի՝ մատակարարվող գազը չպետք է ունենա ռուսական ծագում, հայտնել է Bloomberg գործակալությունը։


Նախարարի խոսքով՝ Բրյուսելը կպնդի այս պահանջի լիակատար պահպանումը Թուրքիայի մասնակցությամբ ապագա ցանկացած համաձայնագրում։

Ռայխեն այս հայտարարությունն արել է ուրբաթ օրն Անկարայում՝ ընդգծելով, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև էներգետիկ պայմանավորվածությունները պետք է բացառեն ռուսական գազը մատակարարման շղթաներից։

Leave a comment