Շիրակի մարզի Հովտաշեն գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տվել հունիսի 15-ին Փամբակ գետն ընկած երկու քույրերից՝ 7-ամյա Նարեին։
6-րդ օրն է՝ փրկարարները Փամբակ գետում որոնում են 13-ամյա Նարինեին, սակայն մինչ այս պահը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել։
Irakanum.am-ը տեղեկացավ, որ քույրերի մայրիկը՝ Արմինեն, 6-րդ օրն է հրաժարվել ջուր խմել՝ նշելով, որ այն իր թշնամին է։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև՝ ժամը 17։05-ին, ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
Փամբակ գետն ընկած երկու քույրերի դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։