Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը քննարկել են Իրանի դեմ շարունակվող ռшզմական шգրեսիայի հետևանքները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները և ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ շարունակվող ռազմական ագրեսիայի հետևանքները։

Իրավապահները խուզարկություն են կատարել եկեղեցու միջադեպով ձերբակալված 18–ամյա եղբայրների բնակարանում

Իրավապահները խուզարկություն են կատարել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված 18–ամյա եղբայրների բնակարանում, Սպուտնիկ Արմենիային հայտնել է նրանց պաշտպան Վարդուհի Էլբակյանը, որը ևս ներկա է եղել խուզարկությանը։ «Դատարանի խուզարկության որոշումը Գևորգ Գևորգյանի հետ իբր նախօրոք մշակված պլանի հայտնաբերման համար է եղել։ Բացարձակապես ոչինչ չեն հայտնաբերել, ոչինչ»,–ասաց փաստաբանը։

Մարտի 31-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

30 մար 2026 22:10 Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով` մարտի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Մեկնաբանություններ: 0 Մեկնաբանություններ Համընկնող լուրեր

Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել Արմավիրի մարզի տարբեր բնակիչների

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։ Հիշյալ … Read more

Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին։ Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խայտառակ, ակնհայտ ապօրինի, շուրջ … Read more

Մարտի 31-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00–17:00 Կոմիտասի պողոտա 51–51/18, 55, 56, 57, 60 շենքեր, Կոմիտասի շուկա, Կոմիտասի պողոտա 1-ին նրբանցք 6–24 առանձնատներ և թիվ 82 դպրոց, Գրիբոյեդովի փողոց 42–44 շենքեր և 28–40 առանձնատներ, Ն. Տիգրանյան փողոց … Read more

Իշխանությունների որդեգրած դիրքորոշումները ազգավնաս են և պառակտում են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթների

Խորապես ցավում ենք Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի առնչությամբ, ինչը խաթարեց սրբավայրում տիրող տոնական աղոթական մթնոլորտը։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ պատասխանելով հարցին, որ երեկ Սուրբ Աննա եկեղեցում արձանագրված միջադեպի առնչությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է Հայոց Եկեղեցուն և Ամենայն … Read more

Հուսիթները սպառնացել են փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը ամերիկյան և իսրայելական նավերի համար

«Անսար Ալլահ» («Հուսիթներ») ռազմաքաղաքական հրամանատար Աբդ ալ-Սաուրը հայտարարել է «նոր զենք» օգտագործելու և իր գլխավոր հաղթաթուղթը գործարկելու պատրաստակամության մասին՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը ամերիկյան և իսրայելական նավերի համար փակելը, հայտնել է «Ֆարս» լրատվական գործակալությունը։ «Հուսիթները» մտադիր են ծովային և օդային շրջափակում սահմանել՝ ի պատասխան Իրանի և Լիբանանի դեմ ռազմական գործողությունների: Ալ-Սաուրը ընդգծել է, որ Կարմիր ծովը … Read more

Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով իրանահայի զnhվելու կապակցությամբ

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ցավակցական ուղերձ է հղել Սպահանում ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ։ «Սիրված իրանահայ Հովհաննես Սիմոնյանը նահատակվեց Սպահանում՝ ոճրագործ ԱՄՆ-ի և  Իսրայելի դաժան հարձակման հետևանքով։ Նահատակ Հովհաննես Սիմոնյանի ընտանիքի հարգելի՛ անդամներ, Մեր հարգելի հա՛յ հայրենակիցներ, ԱՄՆ-ի և Իսրայելի ահաբեկչական հարձակումների արդյունքում սիրելի հայրենակցի զոհվելու մասին լուրը խորը ցնցում էր … Read more

Ի դեմս Հայորդաց տների Հայ Եկեղեցին իր կարևոր նպաստն է բերում մատաղ սերնդի կրթության գործին

Մարտի 29-ին՝ Ծաղկազարդի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների շուրջ 760 սաների: Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը սաների անունից ուրախություն հայտնեց Ծաղկազարդի տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու և Հայոց … Read more