Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Ավագ Երեքշաբթի է, օրվա խորհուրդը ներկայացվում է «Տասը կույսերի» առակով

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Ավագ Երեքշաբթի է: Այն հիշատակում է արարչության երրորդ օրը, երբ Աստված երկրի վրա պտղատու ծառեր աճեցրեց, ջրհեղեղի իրողությունը, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրությունն ու փարիսեցիների հանդիմանությունը (Մատթ. 21.23-46, 22.1-46, 23.1-36):  Ավագ Երեքշաբթի օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը (Մատթեոս 25:1-13), որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և … Read more

Երևանում բախվել են «Lexus» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 տուժած

Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի  տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով

Գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Դաշինքի կազմում են Արցախի ԱԺ պատգամավոր, «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։ Այսօր համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։ Դաշինքը կոչվում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ 

Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր

Օրերս տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը։  Մի հարկի տակ հավաքվել էին  պատկառելի կենսագրությամբ, հանրային լուրջ կշիռ ունեցող տարբեր ոլորտների, տարբեր սերունդների հեղինակավոր անձինք, որտեղ կուսակցական պատկանելությունը որևէ նշանակություն չուներ։  Այս մասին հայտարել  է Գագիկ Ծառուկյանը։ «Այս նիստին նախորդել էին իմ  բազմաթիվ հանդիպումները հանրային, քաղաքական, հասարակական գործիչների, տարբեր շրջանակների ներկայացուցիչների  հետ,  որի … Read more

Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին

Դպրոցահասակ  Դավիթ և Միքայել Մինասյան երկվորյակ եղբայրների հարազատները, դասընկերները, աջակիցները բաց նամակ են հասցեագրել ՀՀ պետական մարմիններին խնդրելով, որ երիտասարդ տղաների ճակատագիրը չդնեն հարվածի տակ. «Դավիթ եւ Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են՝ պարկեշտ եւ զուսպ ընտանիքի զավակներ: Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում … Read more

MAGA-ի կողմնակիցներնը Դոնալդ Թրամփի հիմնական իրավահաջորդ են տեսնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին

MAGA-ի կողմնակիցներն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին տեսնում են որպես Դոնալդ Թրամփի հիմնական իրավահաջորդ: CPAC-ում ( Conservative Political Action Conference – Պահպանողականների քաղաքական գործողությունների համաժողով) նա ստացել է ձայների 53%-ը, իսկ պետքարտուղար Մարկոդ Ռուբիոն՝ 35%-ը: Reuters-ը գրել է, որ համաժողովում գործող Վենսն ամենաշատ ձայներն է ստացել ապագա հանրապետական ​​նախագահի թեկնածուի վերաբերյալ ոչ պաշտոնական հարցման ժամանակ: … Read more

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում խոցել են իսրայելական բեռնատար նավ

ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խոցել է իսրայելական բեռնատար նավ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ իրականացվող հարձակումների 88-րդ ալիքի շրջանակում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը: «Այս գրոհի ընթացքում ԻՀՊԿ ռազմածովային ուժերը բալիստիկ հրթիռների օգնությամբ հարված են հասցրել սիոնիստական ռեժիմին պատկանող Express Halfong բեռնատար նավին Պարսից ծոցում»,-ասվում է ԻՀՊԿ … Read more

Երևանում «Nissan»-ը բախվել է «Opel»-ին և «Toyota Corolla»-ին

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Ինգա Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա-Թոթովենցի խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչներ 39-ամյա Արտյոմ Բ.-ին պատկանող «Opel Astra» և 53-աշյա Համլետ Մ.-ին պատկանող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա։ Ըստ նախնական … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 31-ի համար

Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի՝ մարտի 31-ի դրությամբ․ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,82 դրամ է, վաճառքը՝ 379,32 դրամ: Եվրոյի առքի արժեքն է 427,32 դրամ, վաճառքի դեպքում՝ 439,14 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.52 դրամ, վաճառքինը՝ 4.80դրամ։

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ  նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ … Read more