«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով

Գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցի դաշինքով։

Դաշինքի կազմում են Արցախի ԱԺ պատգամավոր, «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։

Այսօր համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։ Դաշինքը կոչվում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ 

Leave a comment