Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված տղաներից մեկը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, նրան հարվածել են

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքի մասնակից տղաները ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ:  Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված դպրոցահասակ եղբայրները՝ Դավիթ և Միքայել Մինասյանները, դեռ ձերբակալվածի կարգավիճակում են։ Դեռ մեղադրանք ներկայացված չէ։ Այս մասին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: «Դավիթ Մինասյանի մասով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, կարծում եմ՝ կապված էր … Read more

Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան, կան տուժածներ

Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զոդի կամրջի մոտ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Արարատ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում … Read more

Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը

Ձեզ ենք ներկայացնում Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը:    Մարտի 29, Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ   9.30 – Անդաստան, ճյուղերի օրհնություն 11.00 – Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի երեխաների օրհնության կարգ 17.00 – Երեկոյան ժամերգություն, Դռնբացեք   Մարտի 30՝ Ավագ երկուշաբթի: Արարչագործության, անիծված թզենու եւ տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր   9.00 … Read more

Սպանվել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրին է սպանվել։ Ռազմական գործիչը մահացել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ժամանակ, հայտարարել է ԻՀՊԿ-ն։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրին սպանվել է: Այս մասին հաղորդել է Fars-ը՝ մեջբերելով իրանական զինվորականների հայտարարությունը: «Մեր ժողովուրդը սովոր … Read more

Անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի Ամերիկյան համալսարանը անցել է առցանց ուսուցման

Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները, երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։ Այս … Read more

Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մարտի 30-ին

Խոյ. Թվում է, թե այսօր դուք ունակ եք շատ բաների հասնելու, սակայն, ավաղ, մեծ հաջողության հույսերն ապարդյուն են: Ձեր գործերին միջամտում են մարդիկ, ովքեր առաջնորդվում են բացառապես սեփական շահերով, և նման անձանց պատճառով դուք ստիպված եք փոխել ձեր պլանները, իսկ երբեմն էլ` հրաժարվել ձեր առջև դրված նպատակներից: Մտերիմները ձեզ աջակցում են բարոյապես, սակայն, ցավոք, չեն կարող … Read more

Լոռու մարզում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ

Մարտի 29-ին, ժամը 22:13-ին Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներսիսյան փողոցի և Ներսիսյան նրբանցքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տուժածներին մոտեցրել շտապօգնության … Read more

Ախթալա բնակավայրի շենքերից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում մեքենա է այրվել, կա տուժած

Մարտի 29-ին, ժամը 23։38-ին Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Ախթալա բնակավայրի Օրջոնիկիձեի փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում մեքենա է այրվում․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է մարտի 30-ին, ժամը 00։05-ին, մարվել՝ 00։45-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի … Read more

Տեսանյութ․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հարության տոնի նախորդող կիրակին նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է նաև մանուկների օրհնության օր: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի … Read more

Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ հրամայել է ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին՝ «հյուսիսային Իսրայելին սպառնացող վտանգները նվազագույնի հասցնելու համար»։ «Մենք նախաձեռնությունը վերցնում ենք մեր ձեռքը և հարձակվում։ Մենք ստեղծել ենք երեք անվտանգության գոտի թշնամու տարածքի խորքում։ Սիրիայում՝ Հերմոն լեռան գագաթից մինչև Յարմուկ։ Գազայում այն ընդգրկում է սեկտորի կեսից ավելին։ Իսկ … Read more